Ամառային հեռավար առցանց աշխատանք

Խնդրում եմ առաջադրանքների պատասխանները ուղարկել g-danielyan@mskh.am էլեկտրոնային հասցեին 6-8-րդ դասարանների և ընտրությամբ խմբի համար
Թարգմանիր նյութը, դժվարանալու դեպքում դիմիր ընտանիքի անդամներին, քննարկիր նրանց հետ
Տեսանկարահանիր անհատական, կամ ընտանեկան մարզական ընդհանուր ֆիզ, պատրաստության պարապմունք, օդափոխված սենյակում կամ պատշգամբում, օգտագործելով ձեռքի տակ եղած նյութերը որպես մարզագույք, կարող էս օգտվել վարժությունների այս համալիրից
Ինչպես գիտեք օլիմպիական խաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ, այս տարի օլիմպիական խաղերի անցկացման տարի էր և այն պետք է անցկացվեր Տոկիոյում / Ճապոնյա /: Խաղերի անցկացումը չեղարկվեց՝
Թվիր պատճառը խաղերի չեղարկման համար
Այս տարի որերորդ խաղերը պետք է կայանային
Որ թվականից են անցկացվում օլիմպիական խաղերը, որ երկրներում, որ երկիրներն են մասնակցել խաղերին
Տոկիոն ինչքան գումար է ներդրել օլիմպիական խաղերը երկրում պատշաճ անցկացնելու համար

Читать «Ամառային հեռավար առցանց աշխատանք» далее

Շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներին մասնակցությունը անձամբ, սովորողների խմբի հետ

Ամեն տարի աշնանը և գարնանը կրթահամսլիրի միջին և ավագ դպրոցի սովորողների հետ միասին խնամում ենք կրթահամալիրի մարզադաշտերը։

Հարցեր

Տիար Գևորգի հարցը կրթահամալիրի աշխատողներին

Ընկերներ ջան խնդրում եմ այսպիսի հարցի պատասխանել.
ինչպե՞ս եմ ծանոթանում գործընկերներիս իրականացրած նախագծերին
  • նույն ուսումնական բնագավառի
  • տարբեր ուսումնական բնագավառների
Ձեր պատասխաններով նպաստած կլինեք կրթահամալիրի մասնախմբերի ձևավորման աշխատանքին:
Պատասխանում եմ տիար Գևորգի հարցերին
Գործընկերներիս և տարբեր բնագավառի նախագծերին ծանոթանում եմ Facebook սոցյալական ցանցի միջոցով և mskh.am էջ ի միջոցով:

Անհատական աշխատաժամանակ

Մայիսի 25-ից հունիսը

  • 10։00-ից Աշխատանք ֆիզիկական միջավայրում, կարող են միանալ դասավանդողներ, սովորողներ, ընտանիքներ, ջրում և բարեկարգում ենք կանաչ տարածքները, մարզադաշտերը, «Վահան Ասատրյան» պուրակը, հրաձգարանը
  • 13։00 ընդմիջում
  • Մասնակցում ենք կրթահամալիրի տնօրենի հետ մանկավարժական աշխատողների հանդիպմներին
  • Հետևում եմ իմ էլեկտրոնային փոստին, ֆեյսբուքին, պատասխանում եմ սովորողների և գործընկերների նամակներին
  • Նայել, ստուգել սովորողների ուղարկած աշխատաքները, նրանց բլոգները ուղղումներ անել
  • Տվյալները ներբեռնել էլեկտրոնային մատյան, երրորդ շրջանի գնահատում, ամփոփում
  • Կարդալ Դպիրում լույս տեսած հոդվածները, ճանաչել մեր նոր գործընկերներին
  • Աշխատանք սեփական բլոգում, զբաղվել ինքնակրթությամբ
  • Կորոնավիրուսի հետ կապված, հետևել ընդհանուր վիճակին հանրապետությունում և պահել կանոնները
  • Երեկոյամ ժամերին մարզվել
  • Հտևում եմ կրթահամալիրի հրաձգության հավաքական թիմի տնային հրաձգության պարապմունքներին, ֆիզիկական ակտիվությանը, տակտիկա տեխմիկայի ակտիվությունը պահպանելու համար:

Հաշվետվություն մայիս

Մայիս ամսին աշխատել եմ Սեբաստիա մարզադաշտերում, սարալանջում, կատարել եմ հետևյալ աշխատանքները՝ փոցխել եմ, ջրել եմ, տնկումների համար փոսեր եմ փորել, խաղողի տնկիներ եմ տնկել, մոլախոտներն եմ մաքրել:

Աշխատում ենք սարալանջում

Աշակերտների նյութերը հաջողված են, էլ. փոստի միջոցով կապ եմ պահել սովորողների հետ, խորհրդատվություն եմ անցկացրել: Հաջողված նյութերը տեղադրել եմ իմ բլոգում:

Մարզվում են սովորողները

Ներկայացրել ենք մարզական ակումբները, ուղարկել եմ սովորողներին որպես ուղեցույց:

Մարզադպրոցը ներկայացնում է մարզական ակումբները

Մարզիչներով նյութ ենք պատրաստել, հեռավար առցանց դպրոցի համար, կորոնավիրուսի պայմաններում բացօթյա մարզվելու համար:

Մարզվում են մարզիչները

Բարձունքի հաղթահարում, դեպի Բուժական Թեղենիսի վանք։