Ռազմամարզական ավագ դպրոց

Այսօր հեկտեմբերի 20-ին ավագ դպրոցի 11-րդ դասարանի հրաձգության ակումբի սովորողների հետ անցկացրեցինք աշնանային ռազմամարզական խաղերի երկրորդ փուլը, որը սպասված պարապմունք էր բոլորիս համար: Դեռ գարնանային խաղերից հետո, որոշված էր այս փուլում ավելացնել կրակային վարժության մյուս էլեմենտը՝ կրակել պառկած դիրքից, որը նորություն էր մարզիկների համար: Վարժությունը սկսվում էր տարբեր արգելքների հաղթահարմամբ, սկսած լողափնյա վոլեյբոլի ավազներից, գերանների վրա անցումով, լաբիրինթոսի հաղթահարմամաբ, վերջում կրակել թիրախին և ամփոփել պարանի ձգումով: Հաջորդ խաղերը չեն ուշանա, մարզիկները ոգևորությամբ սպասում են, որովհետև մրցելու են նետաձգության ակումբի մարզիկների հետ: