Տարեկան հաշվետվություն

Սեպտեմբեր-Օգոստոսի 30-իս սեպտեմբերի 2-ը մասնակցեցինք ամառ- աշուն  ճամբար ժայռում, մաքրման աշխատանքներ սովորողների հետ, հոկտեմբերի 8-ին ռազմամարզական խաղեր, հոկտեմբերի 17-ին կրակում են ուսուցիչները, հոկտեմբերի 17-ին ռազմամարզական խաղեր ավագ դպրոցի 10-րդ սովորողներ:

Նոյեմբեր- նոյեմբերի 7-ին ռազամարզական խաղերի նախագիծ, նոյեմբերի 7-ին կրակում են ուսուցիչները, նոյենբերի 18-ին մասնակցեցինք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի առաջնությանը:

Դեկտեմբեր- Դեկտեմբերյան նախագիծ, դեկտեմբերի 3-ին մասնակցեցինք երևանի հրաձգության բաց առաջնությանը, դեկտեմբերյան նախագիծ, 7-9 մասնակցեցինք անկախության 27 ամյակին նվիրված հրաձգության բաց առաջնությանը, դեկտեմբերի 26-ին սուսերամարտի հավաքը կրթահամալիրում:

Հունվար — հունվարի 16-ին ճամփորդություն դեպի գառնի, հունվարի 26-ին ճամփորդություն դեպի Ջրվեժ, հունվարի 29-ին ճամփորդություն դեպի գառնի:

Փետրվար- փետրվարյան նախագիծ 1-2 մասնակցեցինք ՀՀ հրաձգության մեծահասակների բաց առաջնությանը:

Մարտի 3-ին մաքրման աշխատանքնեի մարզադաշտերում:

Ապրիլ- ապրիլյան նախագիծ ապրիլի 6-7 մասնակցեցինք դպրոցականների հրաձգության բաց առաջնությանը, ապիլիյան նախագիծ 12-14 ը մասնակցեցինք Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի բաց առաջնությանը:

ՀՀ գնդակային հրաձգության դպրոցականների բաց առաջնություն

Մարտի 22-25-ը կայացավ ՀՀ դպրոցականների 2018թ. գնդակային հրաձգության առաջնությունը: Առաջնությունը յուրահատուկ էր նրանով, որ մասնակցում էին 71  դպրոցական հրաձիգներ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Մրցման կազմակերպիչն էր ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցը»: Մրցաշարը անցկացվում է 2002թ.-ից և կրում է ամենամյա բնույթ: Մեր կրթահամալիրի հրաձիգները սպասում էին այս մրցմանը, նրանք նախապատրաստվել էին, պարապել և  արդյունքում ավագ դպրոցի Միլենա Մկրտչյանը ցուցաբերեց բարձր արդյունք, որը անհատական ռեկորդ էր իր համար, իսկ ավագ դպրոցի Գայանե Գևորգյանը դուրս եկավ եզրափակիչ փուլ:

 

Կրթահամալիրի մարզիկները մասնակցեցին հրաձգության առաջնությանը

Մարտի 9-11-ը Երևանում տեղի ունեցավ գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց 80 մարզիկ Երևանի և հանրապետության հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից,  Վանաձորից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Մրցաշարի բացման արարողությանը, Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը իր ելույթով ողջունեց և քաջալերեց մարզիկներին և հաջողություններ մաղթեց: Ես՝  որպես մարզիչ  ցանկանում էի, որ կրթահամալիրի հրաձիգները կրակեին  մեծահասակների հետ մեկ հարթակում, որպեսզի  ոգեշնչվեին և  ամրանար նրանց սպորտային կամքը: Կրթահամալիրի սաներից Ալբերտ Գրիգորյանը, Աստղիկ Մանուկյանը, Միլենա Մկրտչյանը, Գայանե Գևորգյանը և Նարեկ Կարապետյանը տպավորված էին իրենց մասնակցությունից :

 

 

 

Մարզական ստուգատես 2018

Հունվարի 23-ին Հարավային և Հյուսիսային դպրոց-պարտեզների 4.1, 4.2 և 2.1 դասարանների սովորողները մասնակցում էին մարմնամարզական ստուգատեսին:

Սեպտեմբեր դեկտեմբեր հաշվետվություն

Հոկտեմբերի 6-ին կրթահամալիրի սովորողները մեկնեցին հրաձգարան տոզ տեսակի զենքերին ծանոթանալու։

Հոկտեմբերի 28-30 կրթահամալիրի սովորողները մասնակցեցին պատանի հրաձիգ մրցաշարին

Պատանի հրաձիգ մրցաշարը հայտարարվեց բացված, հոկտեմբերի 29։

Պատանի հրաձիգ հոկտեմբերի 30։

Նոյեմբերի 24 ռազմամարզական խաղեր  կրթահամալիրում։

Նոյեմբերի 25-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին ՀՀ երիտասարդների առաջնությանը։

Նոյեմբերի 27 ՀՀ երիտասարդների առաջնութըուն օր երկրորդ։

Դեկտեմբերի 9-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին գնդակային հրաձգության մեծահասակների բաց առաջնյութըանը։

Դեկտեմբերի 10 մեծահասակների բաց առաջնյություն օր երկրորդ։

Դեկտեմբերի 11 մեծահասակների բաց առաջնյության երրորդ օր։