Դեկտեմբերյան մրցաշար


Դեկտեմբերի 17-19-ը տեղի ունեցավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։
Մրցմանը մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների շուրջ 100 սաներ , ԵՀՄՊՄԴ, Հրաձգության հանրապետական մարզադպրոց,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գյումրու մարզադպրոցը։ Այս առաջնությանը ունենք նոր ձեռքբերում, կրթահամալիրի 9֊րդ դասարանի սովորորող Ամալյա Ազատյանը մասնակցեց երկրորդ փուլի միքս կրակահերթին։ Ավարտվեց այս տարվա վրեջին մրցաշարը, փակման արարողության ընդացքում ավագ’ մարզիչ Սերյան Նիկողոսյանը ոգևորող մաղթանքներ հղեց մարզիկներին և մարզիչներին, գովեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հրաձգության ակումբի մարզիկներին, ինչ շատ ոգևորող է և պարտավորեցնող։

Զինաիդա Սիմոնյաի հուշամրցաշար

Նախագծի անվանումը՝ Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշար -ի  բաց առաջնություն Ժամկետը՝ ապրիլի -30-2-05֊ը վայրը՝ Վիլնյուսի 4/3, Հնարապետական մանկապատանեկան հրաձգության մասնագիտացված մարզադպրոց Մասնակիցներ՝ ավագ և միջին դպրոցի սովորողները Նպատակը՝ հրաձգությամբ զբաղվող խմբի մոտ բարձրացնել մրցաշարերին մասնակցության հմտություն, կրակել օդամղիչ տեսակի զենքերից, Խնդիրներ՝ Հրաձգությամբ զբաղվող խմբի մոտ բարձրացնել և կատարելագործել պարապմունքների ընթացքում ձեռք բերած մարզական հմտությունները, կոփել կամային հատկությունները մինչև վերջ դիմանալ մրցակցային փուլին, արդյունքում՝ ունենալ նոր, ոչ սեբաստացի ընկերներ, մասնակցել մրցաշարին: Ներկայացնել մեր մարզական գործունեությունը, նոր գործընկերներին հրավիրել մասնակցելու կրթահամալիրի տարբեր ստուգատեսների: Սվոորողների ցուցակը՝ 1. Ամալյա Ազստյան -8,6 2,Գրիգորայն Վան- 8,6 3, Դալլաքյան Էրիկ 8,6

Աշնանայրին ռազմամարզական Արատես

Հոկտեմբերի 18-20 Արատես դպրական կենտրոնում անցկացվեց ռազմամարզական ճամբար, ճամբարին մասնակցում էրն միջին և ավագ դպրոցի սովորողները: Արատեսի դպրական կենտրոնի  բնությունն ու միջավայրը ինքնսինքյան տրամադրում է հաճելի օրեր անցկացնել ճամբարում: Ունեցանք  հրաձգության , սուսերամարտի, խաղային  պարապմունքներ,  պարանի ձգում, սովորողները շատ ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում, զրույցներ ունեցանք տաքուկ խարույկի շուրջ, մտերմացան և վերադարձանք նոր սպասումով, նորից այցելել այդ գեղեցիկ միջավայր:

Это слайд-шоу требует JavaScript.

Երիտասարդների հրաձգության առաջնություն

Մայիսի 18-20-ը տեղի ունեցավ գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին  կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողները: Մեր սովորողներին, ինչպես միշտ դիմավորեցին շատ ջերմ: Այս մրցաշարում  աչքի ընկավ 10-2 դասարանի սովորող Աստղիկ Մանուկյանը, նա նախորդ մրցաշարի արդյունքը գերազանցեց քսան միավորով, որը շատ ուրախացրեց ինձ և  հրաձգության հավաքականի ավագ մարզիչ Սերյան Նիկողոսյանին: Մեկնարկից հետո մեր սովորողները հանդիպեցին ատրճանակի մարզիչ Արմեն Ավագյանի հետ, քննարկեցին վարժության ժամանակ կատարած սխալները և տեխնիակական վրիպումները, տարբեր խորհուրդներ ստացան  տակտիկական գործողությունների վերաբերյալ: Այս ամենը քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Կրթահամալիրի սովորողները մրցումներից վերադարձան ոգևորված, նրանք խոստացան ավելի լավ պարապել, որպեսզի մյուս մրցմանը ավելի բարձր արդյունքներ գրանցեն:

 

ՀՀ գնդակային հրաձգության դպրոցականների բաց առաջնություն

Մարտի 22-25-ը կայացավ ՀՀ դպրոցականների 2018թ. գնդակային հրաձգության առաջնությունը: Առաջնությունը յուրահատուկ էր նրանով, որ մասնակցում էին 71  դպրոցական հրաձիգներ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Մրցման կազմակերպիչն էր ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոցը»: Մրցաշարը անցկացվում է 2002թ.-ից և կրում է ամենամյա բնույթ: Մեր կրթահամալիրի հրաձիգները սպասում էին այս մրցմանը, նրանք նախապատրաստվել էին, պարապել և  արդյունքում ավագ դպրոցի Միլենա Մկրտչյանը ցուցաբերեց բարձր արդյունք, որը անհատական ռեկորդ էր իր համար, իսկ ավագ դպրոցի Գայանե Գևորգյանը դուրս եկավ եզրափակիչ փուլ:

 

Կրթահամալիրի մարզիկները մասնակցեցին հրաձգության առաջնությանը

Մարտի 9-11-ը Երևանում տեղի ունեցավ գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց 80 մարզիկ Երևանի և հանրապետության հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից,  Վանաձորից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Մրցաշարի բացման արարողությանը, Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը իր ելույթով ողջունեց և քաջալերեց մարզիկներին և հաջողություններ մաղթեց: Ես՝  որպես մարզիչ  ցանկանում էի, որ կրթահամալիրի հրաձիգները կրակեին  մեծահասակների հետ մեկ հարթակում, որպեսզի  ոգեշնչվեին և  ամրանար նրանց սպորտային կամքը: Կրթահամալիրի սաներից Ալբերտ Գրիգորյանը, Աստղիկ Մանուկյանը, Միլենա Մկրտչյանը, Գայանե Գևորգյանը և Նարեկ Կարապետյանը տպավորված էին իրենց մասնակցությունից :

 

 

 

2017-ի հրաձգության վերջին մրցաշարը

Դեկտեմբերի 15-17-ը անցկացվեց Երևանի  հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մեծահասակների բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին  կրթահամալիրի հրաձգության ակումբի սովորողները, որպեսզի հմտանան, փորձ ձեռք բերեն, մտերմանան փորձառու մարզիկների հետ: Մարզադպրոցում տոնական տրամադրություն էր, մրցաշարի փակման արարողությանը ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Հովհանիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին  և մարզիչներին: Հատուկ ողջունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին և հրաձգության մարզչին, նշելով որ գնահատում է նրանց  նպատակասլաց և քրտնջան աշխատանքը և  անհամբեր սպասում է կրթահամալիրի լավագույն հրաձիգին՝ անձամբ շնորհավորելու համար:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Մասնակցեցինք հրաձգության ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությանը

Это слайд-шоу требует JavaScript.

Դեկտեմբերի 1-3-ը  անցկացվեց ՀՀ  հրաձգության Ֆեդերացիաի նախագահի գավաթի բաց առաջնությունը:  Շատ սպասված մի առաջնություն, որին մասնակցում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գյումրու, Վանաձորի և Երևանի մի շարք մարզադպրոցների հրաձիգները: Մրցաշարը հայտարարվեց բացված և ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհանիսյանը իր բարեմաղթանքներով ողջունեց մասնակիցներին, նա հատուկ նշեց,  որ անհամբեր սպասում է, թե երբ է շնորհավորելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  չեմպիոնին:  Ամեն մրցաշարից հետո կրթահամալիրի սաները ավելի ոգևորված են պարապում, ինչը շատ ուրախալի է, հենց այս մղումն է առաջացնում սպորտային հոգեբանություն: Մրցաշարը շատ կազմակերպված էր, մարզադպրոցում  տիրում էր բարձր տրամադրությունը: Փորձնական կրակոցի ժամանակ Եվրոպայի առաջնության մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Բենիկ Խլղաթյանը իր խորհուրդներով հորդորում էր կրթահամալիրի սան Ալբերտ Գրիգորյանին, Ալբերտը մրցաշարի պայքարում 500 հնարավորից հավաքեց 447 միավոր, նրա արդյունքը նախորդից բարձր է: Մրցաշարի եզրափակիչ փուլին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, Լևոն Մկրտչյանը, Գագիկ Ծառուկյանը,  Հրաչյան Ռոստոմյանը և այլոք: Մրցաշարը հայտարարվեց փակված, վերադարձանք  ուրախ տրամադրությամբ, շարունակելու պարապմունքները և մասնակցելու հաջորդ մրցաշարին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր մասնակցությունը Պատանի Հրաձիգ մրցաշարին

Կրթահամալիրում «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնն է, միջին և ավագ դպրոցների հրաձգության ակումբի պատանիները այդ տոնը նշեցին մասնակցելով Պատանի Հրաձիգ մրցաշարին: Մրցաշարը անցկացվեց նոյեմբերի 17-19-ը, որը կազմակերպել էր կրթության և գիտության նախարարությունը:  Այս մրցաշարին կրթահամալիրի սովորողները իրենց ուժերը փորձեցին ավելի բարդ վարժության մեջ, հեշտ չէր հաղթահարել այդ արգելքը,  բայց մեր սովորողները համարձակ  մասնակցեցին և շատ ոգևորված էին, նրանք հետևեցին իմ խորհուրդներին և վստահ կատարեցին բոլոր հրահանգները:20171119_124701.jpg