2021 թ֊ի մրցաշարեր

2021 թ. Ապրիլի 30֊ից մայիսի 2֊ը Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Հունիսի 25֊27֊ ը Դպրոցականների բաց առաջնություն։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Հուլիսի 15֊18֊ը Լեոնիդ Ազգալդյանի անվան մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Սեպտեմբերի 15֊17֊ը Պատանի Հրաձիգ մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Նոյեմբերի 12֊14֊ը Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի առաջնություն։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Նոյեմբերի 26֊28֊ը ՀՀ անկախության 30ամյակին նվիրված մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Դեկտեմբերի 10֊12֊ը ԵՀՊՄԴ֊ի ՀՀ առաջնություն։

2021 թ. Դեկտեմբերի 16֊19֊ը Հհ երիտասարդների բաց առաջնություն։ ՀՀ առաջնություն։

Մայիսյան ռազմամարզական խաղեր

Մայիսի 24-ը Ավագ դպրոցի 10֊րդ դասարանի հրաձգության խմբերի սովորողների համար առանձնահատուկ էր։ Անցած դասի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր «Սեբաստիա» մարզադաշտում  մեկնարկեցին մայիսյան ռազմամարզական խաղերը։ Սովորողները վազքով,  արգելքների հաղթահարումով, մարմնամարզական գերանների վրայով, լաբիրինթոսով մոտենում էին կրակային գծին և երկու անգամ կրակում։ Հրաձիգ մարզիկները աչքի ընկան իրենց  դիպուկությամբ և  լավ արդյունք գրանցեցին։ Այսօրվա խաղերը վերջացան պարանի ձգումով․ սովորողների ոգևորությունը մեծ էր։  Խաղերը շարունակվելու են, Արատեսի դպրական կենտրոնում։

Մայիսյան ռազմամարզական խաղեր

Մայիսի 6-ին, միջին դպրոցի հրաձգության ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների մոտ առանձնահատուկ իրավիճակ էր։ Անցած դասի նախապատրաստական աշխատանքներից հետո, այսօր Սեբաստիա մարզադաշտում մեկնարկեց մայիսյան ռազմամարզական խաղերը։ Սովորողները վազքով, արգելքների հաղթահարումով, մարմնամարզական գերանների վրայով, լաբիրինթոսով մոտենում էին կրակային գծին և կատարում յուրաքանչյուրը երկու կրակոց։ Նետաձիգ և հրաձիգ մարզիկները աչքի ընկան իրենց դիպուկությամբ և լավ արդյունք գրանցեցին։ Այսօվա խաղերը վերջացան պարանի ձգումով, սովորողների ոգևորությունը մեծ էր։ Խաղերը շարունակվելու են։