Ռազմամարզական խաղեր

Հոկտեմբերի նախագծային շաբաթը մեկնարկեց: Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողները, ըստ նախագծի մասնակցեցին ռազմամարզական խաղերին: Այս խաղերի մեջ ավելացրել էինք նռնակի նետում և պարանի քաշում վարժությունները:

Читать «Ռազմամարզական խաղեր» далее

Մարզական ստուգատես 2018

Հունվարի 23-ին Հարավային և Հյուսիսային դպրոց-պարտեզների 4.1, 4.2 և 2.1 դասարանների սովորողները մասնակցում էին մարմնամարզական ստուգատեսին:

Հունվարյան գործունեության հաշվետվություն

Հունվարի 9-ից կրթահամալիրը իրականացրել է ճամբարային գործունեություն բոլոր դպրոցներում:

  • Մասնակցել եմ ճամբարային մարզական ժամերին, միջին դպրոցների սովորողներին ուսուցանել եմ հրաձգության կանոնները , ուսուցանել եմ պարզեցված կանոններով հրաձգության տեխնիկան:
  • Միջին դպրոցի սովորողների հետ մասնակցել ենք ձմեռային ուսումնական խաղերի նախապատրաստական աշխատանքներին:
  • Ակտիվ մասնակցել եմ մարմնամարզական ստուգատեսին, օգնել եմ  մասնակիցներին, ջոկատավարներին իրենց ջոկատների հետ :
  • Մասնակցել եմ մեդիաուրբաթներին:
  • Հունվարի 20-22 ճամփորդել ենք հրաձգության հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց, մասնակցելու ՀՀ գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությանը: