ՀՀ գնդակային հրաձգության մեծահասակների բաց առաջնություն 2017

Հունվարի 20-ից 22 -ը կրթահամալիրի սովորողները մասնակցեցին գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների բաց առաջնությանը: Հունվարի 20-ի բացման արարողությանը ներկա էին 80 մարզիկ` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Վանաձորից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ավագ մարզիչ Սերյան Նիկողոսյանը և հյուրեր այլ մարզադպրոցներից: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում շտապեց ոգևորել մարզիկներին՝ հայտարարելով, որ այսուհետ ՀՀ հրաձգության յուրաքաչյուր մրցաշարում բարձր ցուցանիշ գրանցած մարզիկը իր կողմից կարժանանա հատուկ մրցանակի, շնորհավորեց առաջնության բացման կապակցությամբ և բոլորին մաղթեց հաջողություն: Մրցաշարը հայտարարվեց բացված:

Հրաձգության ֆեդերացիայի ամանորյա նվերը

Դեկտեմբերի 22-ին կրթահամալիրի հրաձիգ մարզիկները իրենց մարզիչ՝ ընկեր Գոհարի հետ մասնակցեցին հրաձգության ֆեդերացիայի կազմակերպած տոնական միջոցառմանը: Ֆեդերացիան մեր մարզիկներին հրաձգության մրցաշարերին ակտիվ մասնակցելու համար, պարգևատրել է ԻԺ-46 տեսակի ատրճանակով, իսկ մարզիչին իր քրտնաջան աշխատանքի համար՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհանիսյանը  պարգևատրեց  լավագույն մարզիչ մրցանակով:fb_img_1482641447347

Սեպտեմբեր դեկտեմբեր հաշվետվություն

Հոկտեմբերի 6-ին կրթահամալիրի սովորողները մեկնեցին հրաձգարան տոզ տեսակի զենքերին ծանոթանալու։

Հոկտեմբերի 28-30 կրթահամալիրի սովորողները մասնակցեցին պատանի հրաձիգ մրցաշարին

Պատանի հրաձիգ մրցաշարը հայտարարվեց բացված, հոկտեմբերի 29։

Պատանի հրաձիգ հոկտեմբերի 30։

Նոյեմբերի 24 ռազմամարզական խաղեր  կրթահամալիրում։

Նոյեմբերի 25-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին ՀՀ երիտասարդների առաջնությանը։

Նոյեմբերի 27 ՀՀ երիտասարդների առաջնութըուն օր երկրորդ։

Դեկտեմբերի 9-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին գնդակային հրաձգության մեծահասակների բաց առաջնյութըանը։

Դեկտեմբերի 10 մեծահասակների բաց առաջնյություն օր երկրորդ։

Դեկտեմբերի 11 մեծահասակների բաց առաջնյության երրորդ օր։

 

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄՐՑԱՇԱՐ

Մասնակցեցինք մեծահասակների հրաձգության բաց առաջնությանը։  Մրցաշարի բացման արարողությանը հետևեց այսօրվա մրցաշարը: Կրթահամալիրի հրաձիգները մասնակցեցին առաջնության մեկնարկին: Այս անգամ էլ մեկ քայլով առաջ գնացինք, կրթահամալիրի մարզիկ Դայանա Ադամյանը հավաքեց 315 միավոր, ինչը ուրախալի և բարձր ցուցանիշ է: Այս մրցաշարին կրթահամալիրի մարզիկների հետ մի թիմում հանդես էր գալիս մարզիչը՝ ընկեր Գոհարը, ով մրցաշարին գրավեց երրորդ տեղը և  իր մրցանակ ստացած ուսապարկը  նվիրեցի իր սանին, Դայանա Ադամյանին։ Առջևում, հունվարի 20- 22-ը ՀՀ մեծահասակների բաց առաջնյությունն է: ՀՀ հրաձգության ֆեդերացիան, կրթահամալիրի սովորող մարզիկներին, դեկտեմբերի 22- ին հրավիրեց մասնակցելու ամանորյա միջոցառմանը, որը ոգևվորեց մեր հրաձիգներին:

Օր Երկրորդ փորձնական կրակոց

Այսօր դեկտեմբերի 10-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին, փորձնական կրակոց մեկնարկին: Ինչպես մյուս մրցումներին այնպես ել այս մրցումներին, ոգևորված եին, շփվում եին, իրենց նոր ընկերների հետ, փորձարուներից հարց ու փորձ անում, պրպտում,  ամեն  մանրուք, և շտապում են չեմպիոն դառնալու, ինչը շատ ուրախալի է:

ԳՆԴԱԿԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ԲԱՑՎԱԾ

Այսօր, Հայաստանի մանկապատանեկան հրաձգության մարզադպրոցում, կայացավ գնդակային հրաձգության մեծահասակների բաց առաջնության բացման արարողությունը։ Մրցման կազմակերպիչները սեբաստացի մարզիկներին ողջունեցին, և մաղթեցին մրցաշարին լավ արդյունքներ ձեռք բերել: Կրթահամալիրի մասնակիցներից՝ Սոնա Փափազյանը և Դայանա Ադամյանը մրցաշարում թիմ կկազմեն իրենց մարզիչի հետ և կկրակեն նույն հարթակից:

Հրաձգության ակումբի ծրագիր

Խնդիրներ և նպատակ

Սույն ծրագիրն իրականացվում է կրթահամալիրում, որպես հրաձգության ակումբի ծրագիր։

Ծրագիրը նախատեսված է այն սովորողների համար, ովքեր ցանկանում են հմտւթյուններ ձեռք բերել հրաձգություն մարզաձևից, մասնակցել կրթահամալիրային մրցումներին, քաղաքային, հանրապետական մրցաշարերին` ներկայացնելով կրթահամալիրը: Ստանան հավաստագրեր, ներկայացնեն կրթահամալիրը մարզական հարթակներում:

Բովանդակություն

Մարզապարապմունքներ. տեխնիկական հմտությունների զարգացում:

Պարապմունքներ առանց փամփուշտի:

Դիրքի պարապմունքեր:

Նշանառություն:

Մասնակցություն ֆեդերացիայի մրցումներին:

Ցուցադրական ելույթներ:

Փորձի փոխանակում:

Կրտսեր ընկերների ուսուցում:

Պարապմունքի օրերը

Մասնակից սովորողներ

 

2017-Դեկտեմբեր

Հունվար

Ճամբար հունվարի 9-20 ը: Ճամբարային օրերին  երկուշաբթի 11-00, չորեքշաբթի 11-00, ուրբաթ 11-00, հրաձգության մարզական պարապմունքներ ընտրությամբ խմբի հետ:

Հունվարի 20- 22 ը տեղի կունենա ՀՀ Մեծահասակներկ գնդակային հրաձգության բաց առաջնյությունը: