Երեկ` նոյեմբերի 25-ին մեկնարկեց «Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնություն»-ը, որին մասնակցում է 80 մարզիկ` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Վանաձորի թիմից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, Եվրոպայի առաջնության չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ Վարուժան Գրիգորյանը և «Տորք Անգեղ մարզամշակութային կետնտրոն»-ի տնօրեն Արթուր Մամոյանը: Մարզական բարձր կոչումների արժանացան նորմաներ լրացրած մարզիկները, վկայականները հանձնելու պատիվը տրվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին: «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ»-ի վկայականներ շնորհվեցին Հայկ Բաբայանին և Սուրեն Բերյանին, «ՀՀ սպորտի վարպետ»-ի վկայականներ շնորհվեցին Գոհար Հարությունյանին և Վրեժ Թորոսյանին, «ՀՀ սպորտի վարպետի թեկնածու»-ի վկայականներ շնորհվեցին Աստղիկ Մխիթարյանին, Շուշան Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովհաննես Աբրահամյանին և Հովհաննես Մարգարյանին: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում շտապեց ոգևորել երեխաներին՝ հայտարարելով, որ այսուհետ ՀՀ յուրաքաչյուր մրցաշարում բարձր ցուցանիշ գրանցած մարզիկը իր կողմից կարժանա հատուկ մրցանակի, շնորհավորեց առաջնության բացման կապակցությամբ և մաղթեց բարձր արդյունքներ:
Մարզիչ ընկերներ
October 30, 2016
Յոթ տարի շարունակ իմ հայրիկը ինձ պարտադրում էր ինչոր սպորտ ընտրել և այդ սպորտում մասնագիտանալ :Երբ եկա մեր դպրոց ցանկացա ընտրել Հրաձքություն,որովհետև ինձ այդ սպորտը դուր էր գալիս ,քանի որ ես չեմ սիրում աշխույժ սպորտ ,այս սպորտը իրոք ինձ համար աշխարհի ամենահանգիստս սպորտն է այդ պատճառով ես այս սպորտը շատ սիրեցի և ցանկացա մասնագիտանալ այս սպորտում և վստհ եմ ,որ անպայման կմասնագիտանամ,որովհետև ունեմ հիսաքանչ մարզիչ:Իմ մարզիչը Ընկեր Գոհարը իրականում շատտ բարի է ,բայց երբ հարկավոր է նա դառնում է ավելի խիստ և կոպիտ,բայց դա ևս նա մեզ համար է անում,որովհետև այստեղ այս սպորտում միայն բարի լինելով ոչ մի արդյունքի չեմ հասնի:Երբ առաջին անգամ գնացինք Հրաձքուցյան Ֆեդերացիա նրանք մեզ ընդունեցին շատ բաերհամբյուր, ի դեպ շատ հյուրընկալ մարդիկ են:Առաջին անգամ օգտվեցինք վազող թիրախին կրակելու հնարավորությունից և ինչու ոչ վերցրեցինք նոր գիտելիքներ օպտիկական նշանառության սարքից օգտվելու իմացություն:Երբ արդեն այս անագամ գնացինք մրցումներին բոլորը շատ ուրախ էին,որ ունեն այսպիսի մարզիկներ ովքեր զգտում են հասնել գագաթնակետին,իսկ մարզիչի մասին լսում էին մենք գովասանքի խոսքեր:Այնտեղ ամեն ինչ շատտ խիստ է Ընկեր Գոհարը ևս պետք է կրակեր մեծահասակների հետ,բայց նա գերադասեց մնալ մեզ հետ ինչպես միշտ նա անում է ամեն ինչ մեզ համար անգամ այսպիսի քայլեր,իսկ հետոո երբ տեսավ որ մենք շուտ ենք վերջացնում մեր կրակոցընա ևս ցանակավ կրակել ,բայց նրան արքելեցին կրակել ,որովհետև նրա անունը չկար գրված:Ընկեր Ավագյանը Ընկեր Գոհարի մարզիչը շատ լավ,բարի,ուրախ,ջղայն,հետաքրքիր մարդ է նրան ոչ մի կերպ չկարողացանք համոզել,որ թողնի Ընկեր Գոհարին կրակագծին մոտենա և կրակի:Այնտեղ չի կարելի խոսել մրցումենրի ժամանակ,մարզիչին խստիվ արգելվում է մոտենալ մարզիկին և եթե մի մարզիկը պատահաբար զենք թեքի դեպի մյուս մարզիկը նրան դուրս կհանեն մրցումներից այսպիսի խստություն է պահանջում այս սպորտը:Երբ նայում էի բոլոր մարզիչներին թե ինչքան ընկերական են մի-միանց նկատմամբ,ինչքան բարեկամաբար ասես մեկը մյուսին քույր և եղբայրնեեր լինեին:Այնքան անմիջական ,այնքան ընկերական էին մեզ հետ բոլորը ,որ մենք կարծում էինք նրանք ևս մեր տարիքի էին:Նրանք իրոք ուրախ էին մեզ համար:Մենք երկրորդ անգամ ևս օգտվեցինք օպտիկական նշանառության սարքից և քիչ թե շատ արդեն տիրապետում ենք այդ սարքին և պետք եղած դեպքում կարող ենք աշխատել նրա հետ,սակայն նրա միակ թերությունը այն է,որ այն ահաոր ծանր է:Ես շատ ուրախ եմ ,որ ունեմա այսպիսի հոգատար մարզիչ ով դիամնում է ինձ այսքան ժամանակ,որ ունեմ և դեռ կունենամ շատ սիրելի ավագ ընկերներ,որ ունեմ այս շրջապատը դրանում ես շատտ ուրախ եմ և ցանկանում եմ խորհին շնորհակալություն հայտնեմ իմ շատ բարի,ուրախ,խիստ մարզիչ Ընկեր Գոհարից:
Շնորհակալություն սիրով` Վաչե Խաչատրյան
ՀՀ Երիտասարդների առաջնություն
Այսօր կրթահամալիրի սովորողները մեկնեցին Երևանի Հրաձգության մարզադպրոց՝ կրկին մասնակցելու ՀՀ երիտասարդների
Գնդակային հրաձգության առաջնությանը, որին մասնակցում են Գյումրու, Վանաձորի, Երևանի տարբեր մարզադպրոցների 80 մարզիկներ: Կրթահամալիրի սովորողները մարզադպրոցում հանդիպեցին իրենց ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, մասնակցեցին փորձնական կրակոց-մարզումներին, առաջնության բացմանը:Գնդակային Հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության կազմակերպիչները մրցումները հայտարարեցին բացված: Կրթահամալիրի հրաձիգները ոգևորված, վստահ, բարձր տրամադրությամբ նոյեմբերի 27-ին
պատրաստ են մասնակցելու մրցման մեկնարկին:
Նոյեմբերյան ռազմամարզական խաղեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
Սպորտսմեն մրցումներ
Մասնակցեցինք
Հոկտեմբերի 30-ին կրթահամալիրի հրաձիգները մասնակցեցին Պատանի Հրաձիգ մրցման և կրակեցին ԱՕ-2 ատրճանակ ձևից, արդեն երկրորդ անգամ է մասնակցում ենք մրցումներին և արդյունքը ապշեցնող է, հատկապես տպավորիչ է 8-4 րդ դասարանի սովորող Մարիամ Դավիդյանի արդյունքը, կրթահամալիրի մարզիկները հրաձգարանում իրենց զգում են ինչպես տանը , ինչը շատ -շատ ուրախացնում էր հավաքականի ավագ մարզիչ Սերյան Նիկողոսյանին: Ես նկատում էի մարզիչների ժպիտը, երբ նայում եին MSKH շապիկով հրաձիգներին : Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը ուրախ ու հրճվանքով կարդում էր մեր հրաձիգների արդյունքները: Մասնակցեցինք Պատանի Հրաձիգ մրցումների փակմանը, սովորողների ոգևորությունը մեծ էր և մենք վերադարձանք ավելի ակտիվ պարապելու խոստումով,որպեսզի նոյեմբեր ամսին մասնակցենք ՀՀ Երիտասարդների առաջնությանը:
Պատանի Հրաձիգ մրցումները հայտարարվեց բացված
Հոկտեմբերի 28-ին կրթահամալիրի սովորողները մասնակցեցին Պատանի Հրաձիգ մրցումների բացմանը: Կրթահամալիրի հրաձիգների մուտքը հրաձգության սպորտ ոգևորել էր մասնակիցներին նրանց ողջունեցին մեծ ուրախությամբ և ծափերով: Մեր հրաձիգները ծանոթացան գործող չեմպիոնների հետ, նրանք կարևոր խորհուրդներ տվեցին հրաձգության մասին: Կրթահամալիրի հրաձիգների ոգևորությունը ուրախալի էր ավագ մարզիչ Սերյան Նիկողոսյանի համար: Մրցման կազմակերպիչ Արմեն Հովհաննիսյանը ցանկացավ նկարվել նորաստեղծ թիմի՝ MSKH -ի մարզիկների հետ : Նորաստեղծ թիմը ոգևորված որոշեց ավելի լուրջ պարապել , որ մյուս մրցմանը մասնակցեն ֆինալային կրակոցների համար, ինչն շատ ուրախալի էր ինձ համար:
Փորձնական կրակոց ընդունելության օր
Կրթահամալիրի սովորողները այսօր մեկնեցին Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց մասնակցելու Հ.Հ Կրթության և Գիտության նախարարության կողմից անցկացվող Պատանի Հրաձիգ Հանրապետական մրցումներին : Կրթահամալիրի սովորղները պարապեցին, ծանոթացան մյուս սպորտդպրոցների հրաձիգների հետ: Կրթահամալիրի հրաձիգներին շատ հետաքրքիր էր վազող թիրախ ձևը Վազող թիրախի հրաձիգները բացատրեցին, իրենց զենքերով կրակել սովորեցրեցին մեր հրաձիգներին:
Արձակուրդի ընթացքում պարապող սովորողների անունները
Հոկտեմբերի 24-28
Հոկտեմբերի 24
9.00-9:30 պարատուն
9.30 10.00ընդհանուր պարապմունք
10-11.00 բլոգավարություն
11.00- 12.00 միջավայրի բարելավու
12.00- 14.00 հրաձգության պարապմունք ընտրության խմբի հետ
14.00-15.00 հրաձգարանի մաքրություն և զենքերի վերանորոգում և մաքրում
15:00-16:00 ուսուցիչների մարզապարապմունք
Հոկտեմբերի 25
9.00 — 9.30պարատուն
9.30 10.00 ընդհանուր պարապմունք
10.00 -11.00 բլոգավարություն
11.00 -12.00 միջավայրի բարելավում
12.00-14.00 հրաձգության պարապմունք ընտրության խմբի հետ
14.00 — 15.00 աշխատանք Վահան Ասատրյան պուրակում
15.00 16.00 մաքրություն հրաձգարանում
Հոկտեմբերի 26
9.00-9.30 պարատոն
9.30-10.00ընդհանուր պարպմունք
10.00-11.00 բլոգավարություն
11.00-12.00 միջավայրի բարելավում
12.00-14.00 հրաձգության պարապմունք ընտրության խմբի հետ
14.00-15.00 զենքերի վերանորոգում
15.00- 16.00 բարեկարգման աշխհատանքներ
Հոկտեմբերի 27-30
Հանրապետական դպրոցականների հրաձգության Պատանի Հրաձիգ ատռաջնություն կմասնակցեն կրթահամալիրի միջին դպրոցի հրաձգության խմբի սովորողները:
.