Դիրքորոշում և արժեք

Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, nikonar@mskh.am
Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Թեմա 1. Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»
Աշխատանք
Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․բաժանվել7 խմբի, յուարաքանչյուր խումբ կարդում է մեկ գլուխ, պատրաստում է այդ գլխի ներկայացում՝ PP,

2․ Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․բաժանվել7 խմբի, յուարաքանչյուր խումբ կարդում է մեկ գլուխ, պատրաստում է այդ գլխի ներկայացում՝ PP

Գլուխ 5 Շրջանակի գաղափարական հիմունքները
Power Point

Երրորդ պարապմունք՝ Ներկայացումներ

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները փաստաթուղթը կարդալուց հետո, կա՞ն տարբերություններ՝ հատուկ գույնով նշեք․․․

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝
1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.
3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն
4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն,
6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։

Ժողովրդավարական մշակույթ, ժողովրդավարություն

Սա նշանակում է հետևել, որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։ Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին.
2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք
3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.
4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքները և ազատությունները.
5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

Իրավունքի գերակայություն

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

Օրենքի գերակայություն, արդարադատություն,

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝  համոզմունքների ազատության իրավունքը
միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների
այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների
արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Հավասարություն, արդարություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,
ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Չորրոդ պարապմունք․
Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման հիմունքները․․․
1․ Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների
Մեթոդ․
Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
երեորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)

2) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը,
ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և
կայացնի որոշումներ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի
նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների
հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի
տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի
կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները,
նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե
ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության
նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում
ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

  1. Հինգերորդ պարապմունք․ Կարդալ և քննարկե´ք նշված հոդվածները: 
    Կարդալ հետևյալ մշակումները՝
    Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
  2. Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
  3. Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան
  4. Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան
  5. Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան
  1. Մեթոդը՝
  2. երեք բանալի, մեկ կողպեք․ Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Առաջարկվում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

1․Այնպես որ, մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Դիրքորոշում և արժեք հասկացությունները առ ոչինչ են, եթե դրանք իրականում, ասել է թե՝  գործնականում կիրառություն չեն ստանում: Կարելի է անվերջ, անդադար խոսել, ընդ որում, սիրուն-սիրուն արտահայտվել  այդ արժեքների մասին, բայց դրա օգուտը որն է: Եվ հակառակը՝  կարելի է չխոսել, բայց առօրյա կյանքն ապրել համաձայն այդ արժեքների, ապրել  այնպիսի արժեհամակարգով, որն ինքնին օգտակար է մարդուն և հասարակությանը:

Оставьте комментарий