Հետազոտակսն աշխատանք 2023

                                 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ   ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

       «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

                                       ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ռազմամարզական ճամբար դրա կազմամերպումը

Կատարող՝ Գոհար Դանիելյան

Դասավանդած առարկան՝ ֆիզկուլտուրա

Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան

                                                               2023

                       Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  • Բովանդակություն
  • Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը
  • Բաժիններ
  • Եզրակացություն, առաջարկություն
  • Օգտագործված գրականություն

                                                                                 Բովանդակություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ 9-12-րդ դասարանների «Ռազմամարզական ճամբարի» կազմակերպման կարգ, կարգը մշակել է ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, հրապարակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան:

Ներկայացնում եմ կարգը՝

Ռազմամարզական ճամբարը Կրթահամալիրի 9-11-րդ դասարանների սովորողների ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչ է՝

  • 9-րդ դասարաններում 5 օր
  • 10-11-րդ դասարաններում՝ 10 օր։

Ճամբարները կազմակերպվում են Երևանում և արտագնա՝ Արատեսում կամ Հայաստանի որևէ այլ վայրում (կախված կրթահամալիրի հայրենագիտական ուղղությունների ցանկից)։

Սովորողները կարող են մասնակցել նաև ռազմամարզական պարապմունքների ՊՆ զորամասերում, կրակատեղիներում՝ համապատասխան նախագծով։

Ճամբարների կազմակերպման պատասխանատուներն են ռազմական գործի մասնագետ զիվորական, մարզիչ, երաժիշտ, հայրենագետ։

Սովորողների մասնակցությունը ռազմամարզական ճամբարներին ստանում է էլեկտրոնային գրանցում, որի պատասխանատուն տվյալ օղակի կազմակերպիչն է։

Ճամբարներին անհարգելի չմասնակցած սովորողների հետ  պայմանագիրը լուծվում է՝ սահմանված կարգով։

Առողջական խնդիրներ ունեցող սովորողները ներկայացնում են ճամբարին նրանց մասնակցության անհանարինությունը փաստող բժշկական տեղեկանք։

Երևանյան փուլ

Երևանյան փուլը կազմակերպվում է մեկօրյա ճամբարային առօրյայով  ջոկատներով՝ դասարանային, տարատարիք, այլ խմբերով։

Ճամբարային ջոկատի սովորողների անհատական դասացուցակում կատարվում է համապատասխան փոփոխություն՝ սահմանված կարգով։

Ճամբարի օրակարգում

  • ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում կամ ուսումնական ժամերգություն
  • ռազմամարզական պարապմունքներ՝ ըստ ծրագրի
  • առաջին բուժ օգնության պարապմունքներ՝ ըստ ծրագրի
  • ռազմապարեր
  • մարզական պարապմունք՝ խաղեր, լող, քայլք և այլն

Ճամբարի մասնակիցը

  • լինում է մարզահագուստով
  • ունենում է ուսապարկ, ջուր, օրվա բրդուճ

Ճամբարի լուսաբանման պատասխանտուն օղակի կազմակերպիչն է՝ նախագծային խմբով։

Երևանյան ճամբարին սովորողի մասնակցությունը ստանում է էլեկտրոնային գրանցում։

Ճամբարների արդյունքում ունենում ենք՝

  • հատուկ ջոկատայինների նախագծային խմբեր
  • ուղեցույց-տեսանյութեր, որոնք կարող են դառնալ ուսումնական նյութ

Երևանյան ճամբարի ամփոփումները ներկայացվում են ցուցադրական ելույթներով։

Արտագնա փուլի կազմակերպումը

Ճամբարը կազմակերպվում է  Վայոց ձորի մարզում՝ Արատես դպրական կենտրոնում կամ Հայաստանի որևէ այլ վայրում( կախված կրթահամալիրի հայրենագիտական ուղղությունների ցանկից):

Ճամբարը համագործակցային է և ռազմամարզական բովանդակությունը լրացնում են համակարգող դասավանդողների նախագծերը: Ճամբարները քառօրյա են: Սովորողն ամառվա ընթացքում մասնակցում է հերթափոխին իր ընտրությամբ՝ նախապես գրանցվելով: Ճամբարի մասնակցի համար ճամփորդական անհատական պարագաներ ունենալը պարտադիր է, այդ թվում՝ քնապարկ, ուսապարկ, ափսե, բաժակ, գդալ, լապտեր:

Ճամբարի երթուղին դեպի Արատես

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝
    • Արատես- Հերմոն-Արենի- Զանգակատուն-Ուրցաձոր-Վեդի- Արտաշատ-Երևան
    • Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմի լեռնանցք-Վերին Գետաշեն-Ներքին Գետաշեն-Մարտունի-Երևան

Բովանդակային ուղղություններ

  • Ռազմամարզական վարժանքներ/հավելված 1/
  • Առաջին բուժօգնության պարապմունք/ հավելված 2/
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ պարտադիր երթուղիներով՝
    • 9-րդ դասարաններ՝ Սմբատաբերդ,
    • 10-րդ դասարաններ՝ Ցախաց քար
    • 11-րդ դասարաններ՝ , Սպիտակավոր-Շատիվանք
  • Սևաժայռ, հյուսիսային ջրվեժներ, Գողթանիկ՝ ըստ խմբի ծրագրի և պատրաստվածության
  • Լող գետում
  • Նախագծային աշխատանք, որն առաջարկում է տվյալ խմբի ղեկավարը
  • Երեկոյան խարույկ, խարույկի շուրջ երգ ու պար, ըստ ծրագրի
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք

Ճամբարի լուսաբանման պատասխանատուն նախագծի համակարգողն է։

Արտագնա փուլի ավարտին նախագծի ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն՝ սահմանված կարգով։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի մարզիչները ակտիվ մասնակցում են կրթահամլիրային նախագծերին, ստուգատեսներին, մարզական միջոցառումներին, ռազմամարզական ճամբարներին: Սկսեմ նրանից, որ ռազմամարզական ճամբարներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շուրջ 11 տարուց ավել անցկացնում է տարբեր ուղություններով: Այս  տարիների ընթաղքում մեր սովորողները մասնակցել ենք Արցախի Ասպետ ճամբարին, համագործակցել ենք Վայքի զորամասի հետ, Զանգակատան զորամասի հետ, ԱԻՆ-ի հետ, ՈՄԱ բարեգործական հիմնդրամի հետ, ԶԱՐԿ բարեգործական հիմնդրամի հետ, Արշակունի ռազմական բազայի հետ, Կոմանդոս ռազմամարզական ակումբների հետ: Ռազմամարզական ճամփորդություններին սովորողների հետ բարձունքներ ենք հաղթահարել, առավոտյան մարզական վարժանքներ, մարզական խաղեր, մրցույթներ ենք կազմակերպել, քայլարշավներ, լողի պարպմունքներ, վազք և մարզումներ անհարթ տարածքում, կազմակերպել ենք ռազմամարզական  խաղեր, նախազորակոչային  տարիքի պատանիների հետ ՆԶՊ դասընթացի դաշտային պարապմունքներ , բազմամարտի պարապմունքներ

Կարծում եմ հաջողված է կրթահամալիրում ռազմամարզական Արատեսյան ճամբարը, դա ապացուցում է Արտեսի դպրական կենտրոնում տեղադրված ռազմամարզական ճամբարների նախագծերն ու  հաշվետվությունները:

Ռազմամարզական ճամբար 2022-23

 Շատ եմ կարևորում հրամանատ Վահեի, առաջին բուժ օգնության պատասխանատու ընկեր Հովսեփի, մարզական բաղադրիչի պատասխանատուների գործունեությունը այդ ճամբարների ժամանակ.

Ես հրաձգության մարզիչ եմ, գտնում եմ որ հրաձգությունը պետք է հանդիսանա որպես ռազմամարզական ճամբարի հիմնական բաղադրիչ՝

 Ծրագիրը ներառում է կրակային պատրաստություն միջին և ավագ դպրոցի սովորողների համար՝

Ծրագրի բովանդակությունը՝

Լուծվող խնդիրները
1. Դաստիարակել համարձակության, նախաձեռնության դրսևորման կարողությունները սպորտային գործողություններում պարապմունքի և մրցման ժամնակ։
2. Ուսուցանել և կատարելագործել անհրաժեշտ տեխնիկական տարրերը

Պարապմունքի ընթացքում բացատրել զենքով դիրքավորվելու համար անհատական դիրքը, կատարել առանց մանրագնդակների օդամղիչ հրացանով կամ ատրճանակով պարապմունք, հատուկ մկաններ զարգացնելու համար, խզակոթի և զենքի բռնակի ամրությունը, մատի աշխատանքը զենքի ձգանի ճիշտ կատռարելու համար առանց փամոուշտի պարապմունքներ կատարել,պարապմունքի վերջին հատվածում մանրագնդկներով կատարել կրակոցներ և ստուգել պարապմունքի արդյունվետությունը:

3. Մշակել տեխնիկական պատրաստվածություն
Ծանոթացնել սովորողին մրցաշարերի ժամանակ թիմային մասնակցության տեխնիկական պատրաստությն օրենքներին

1 Անվտանգության կանոնները

2 Քանի րոպե է տևելու փորձնական կրակոցը

3 Քանի րոպե է տևելու մրցակցային կրակոցը

4 Ինչ պարտավորություն ունի սպորտսմենը կրակագծում

5 Հոգեբանական պատրաստվածություն


Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն,ՆԶՊ Ստուգման և գնահատման կարգը
1․Տեխնիկաի ստուգում։
2․Դիրքի ստուգում
3 ․Կրակոցի ստուգում

Կրթահամալիրի հրաձգության ակումբի սովորողները բազմիցս իմ նախաձեռնությամբ մասնակցել են ռազմամարզական խաղերի երևանյան փուլին, որտեղ սովորողները ֆիզիկական նախավարժանքից հետո կատարել են կրակային պատրաստություն

Ռազմամարզական խաղեր նվիրված «Սեբաստացու» օրերին

Կրթահամալիրում անցկացվում է ամենամյա  «Սեբաստացու օրեր» կրթահմալիրի տոն, որի շրջանակներում, որպես հրաձգության մարզիչ նախաձեռնում եմ ռազմամարզական խաղեր: Համարում եմ, որ ռազմամարզական խաղերը հանդիսանում է սովորողների սովորած աշխատանքի, պարապմունքները ստուգելու և գտնահատելու միջոց:  Հրաձգության պարապմունքներից բացի, մեկ դասաժամ տրամադրում ենք փորձնական մասնակցությանը ռազմամարզակն խաղերի: Խաղերին անցկացվում է «Սեբաստիա» մարզադաշտերում սովորողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուրին տրվում է իր համարը, այնուհետ ըստ համարի, սուլիչով տրվում է հրահանգ, սովորողը վազքով անցնում է վոլեյբոլի դաշտը, այնուհետ հաղթահարում է մարմնամարզական գերանը , հաղթահարում է լաբիրինթոսը մոտենում է կրակային գոտուն, տաս մետր հեռավորության վրա տեղադրված թիրախին, օդամղիչ հրացանը լիցքավորելուց հետո կատարում է երեք կրակոց , կանգնած, ծնկած և պառկած դիրքից: Խաղերը ավարտում ենք պարանի քաշումով:

Նպատակ.

9-ից 12-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի» նպատակն է  նախանական զինվորական պատրաստություն առարկայի  9-րդ, 10-րդ,  11-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական հմտությունների զարգացման և  ապահովման  անհրաժեշտությունը:

Հունիսյան ռազմամարզական ճամբար Արատեսում

Ներկայացնում եմ ռազմարզական ճամբարի նախագիծ, կցանկանամ ներկայացնել ճամբարի մարզական բաղադրիչը, որը իրականացրել եմ սովորողների հետ: Ճամբվարի պարտադիր մաս է կազմում առավոտյան նախավարժանքը, որը անցկացնում են մարզիչները: Նախավարժանքը կազմված է թեթև վազքից, մարմնամարզական լիցքային վարժություններից և շնչառական վարժություներից: Մարզական մասից բացի հրամանատար Վահեն անցկացրեց ռազմական մասը՝

Խնդիրները  նպատակը.

 «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած տեսական, գործնական, կիրառական հմտությունների զարգացման գործընթացներն հետևյալն են՝

  • ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում սովորողները ուսանում են ռազմարվեստի պատմություն
  •  մարտավարություն, կրակային, շարային                     
  • հոգեբանական պատրաստություն
  • ռազմական տեղագրություն (գործնական)           
  • համազորային կանոնադրություններ
  •  անվտանգ կենսագործունեություն
  •  առաջին օգնություն
  •  կապ, հեռահաղորդակցություն և այլ դասընթացներ` մասնավորապես զարգացնելով    գործնական հմտությունները:

Ակնկալվող արդյունքը.

Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և դաստիարակության ամբողջական գործընթացի կազմակերպումը և իրականացումը: 

Ներկայացնում եմ՝ Ռազմամարզական ճամբարի նախագծի օրինակ

Հունիսի 16-18

Մեկնումը՝ հունիսի 16-ին, ժամը 08։00՝ Մայր դպրոց (Բաբաջանյան փողոց)

  • Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Վերադարձը՝ հունիսի 19-ին, ժամը՝ մինչև 20.00՝ Մայր դպրոց (Բաբաջանյան փողոց

  • Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Ճամբարային օրակարգ

Հունիս 16

  • 8:00՝ մեկնում Երևանից
  • 9:30՝ կանգառ Արենիում նախաճաշ
  • 11:00՝ այցելություն Վայքի զորամաս․ գործունեությունը զոամասում՝ ըստ զորամասի ծրագրի
  • 18:00՝ կայանում ռազմամարզական ճամբարում՝
    • ջոկատների բաժանում
    •  տեղավորում վրաններում
    • տարածքի խնամք
  • 19:30՝ ընթրիք
  • 19:30՝ մարզական խաղեր
  • 20:30-ից՝ խարույկի նախապատրաստություն, օրվա ամփոփում, քննարկումներ, զրույցներ

Հունիսի 17

  • 8:00՝  վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00՝ նախաճաշ
  • 9:30՝ տարածքի աշխատանքներ, գյոլերի ստեղծում Տարոն Հակոբյանի հետ
  • 11:00՝ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունների պարապմունք ԱԻՆ աշխատակիցների հետ
  • 12:00՝ քայլարշավ  Եղեգիս գետի հունն ի վեր 
  • 14:00՝ ճաշ
  • 15:00՝ ռազմամարզական պարապմունք
  • 17։00՝ դեպի արատեսյան հյուսիս-արևմտյան բարձունք քայլարշավ
  • 19:00 ընթրիք
  • 19:30 ճամբարային խաղեր
  • 20:30-ից խարույկի նախապատրաստություն, օրվա ամփոփում, քննարկումներ, զրույցներ

Հունիսի 18

  • 8:00՝ վերկաց, տողան, հաշվառում, մարմնամարզություն
  • 9:00՝ նախաճաշ
  • 10:00՝ վրանների, տեղանքի մաքրում, հանձնում հաջորդ խմբին
  • 12:00՝ Հայրիվանք
  • 13։00-ից՝ լող Սևանում՝ հանրային լողափ Հայրիվանքի կողմից
  • 17:00՝ վերադարձ Երևան

Պատասխանատուներ՝ 

  • Գոհար Դանիելյան -մարզական բաղադրիչի պատասխանատու
  • Վահե Խաչատրյան-ռազմամարզական բաղադրիչի պատասխանատու
  • Գոհար Իսկանդարյան-կազմակերպիչ

Այսօր, երբ երկրում անհանգիստ է, սահմաններին լարվածություն կա,  կարծում եմ պետք է սովորողները ավելի ուշադիր և ակտիվ մասնակցեն ռազմամարզական ճամբարներին և առաջին բուժ օգնության պարապմունքներին

Առաջին հերթին՝

«Պետք է պահպանել սառնասրտությունը և հասկանալ գիտակցության մակարդակը, եթե գիտակից է, համապատասխան գործողություններ կատարել, իսկ եթե չկա գիտակցություն, սիրտ-թոքային վերակենդանացում անել»։

 Ինչպես ներկայացրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկար տարիներ է արդեն կազմակերպվում են ռազմամարզական խաղերը, բայց ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանում անցկացվելիք խաղերին՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակն է՝

նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավաորում

հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում

                                                        Եզրակացություն

Հետազոտական աշխատանքի կատարան ժամանակ եկել եմ հետևյալ եզրահանգման:

Ռազմամարզական դաշտային խաղերը պետք է ներդրվեն, Հայաստանի ավագ դպրոցների նախնական զինվորական պատրաստության ծրագրի մեջ: Այսօր Հայաստանի բանակը ունի ռազմական, դաշտայի պայմաններում, զինվորական գործին ծանոթ պատանիների, ինչու ոչ նաև աղջիկների կարիք:

                           Օգտագործված գրականության ցանկ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր mskh.am
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոն
  3. Մանկավարժական լաբորատորիայի բլոգ
  4. Արատեսի դպրական կենտրոնի բլոգ

Առարկայի դասավանդան մեթոդիկա

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2023թ.

Վերապատրաստման կենտրոնի բլոգ

Պարապմունքների օրերը՝ հոկտեմբերի 2, 4, 6, 9, 11, 13, 16, 18, 20, 23

Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկզիբը 14։30, ավարտը՝ 17։30-ը

Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am ()

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 2

Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Բովանդակությունը՝ Ֆիզկուլտուրա առարկայի պետական հանրակրթական և հեղինակային ծրագրերի համեմատություն

Պետական հարակրթական ծրագիրը այստես

Գործնական աշխատանք 2 ժամ՝ Ծանոթանալ երկու փաստաթղթերին, նշել առանձնահատկությունները:

Ծանոթացա պետական հանրակրթական ծրագրի հետ, որտեղ իմ մասնագիտության մասով ոչինչ չկա, հրաձգության հեղինակային ծրագիրը ամբողջովին այլ է և հիմնված է փորձի վրա: Ծրագրում ներառված է սովորողների ֆիզիկական նախավարժանքը, որը նախատեսված է սովորողների համար կրակայինից առաջ, կա նաև զենքերով առանց մանրագնդակի պարապմունքներ, արդեն հաջորդիվ ներառված է կրակային պատրաստության տեխնիկա-տակտիկական փուլը:

Ծանոթանալ նաև հետևյալ փաստաթղթին՝ Օրենք ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 4

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Բովանդակություն՝ թիմային խաղեր, միջդասարանական նախագծեր, մարզական ակումբներ, ռազմամարզական ճամբար

Աշխատանք՝

  • Ներկայացնել թիմային խաղերի առանձհատկությունները, դրանց ազդեցությունը անձի ձևավորման վրա:

Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների, հանդես գան միասնական, թև ու թիկունք լինեն իրար, լրացնեն, քաջալերեն,ուղղեն միմյանց սխալները: Եթե չկա թիմ, չկա թիմային հաջողություն: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Թիմի ավագ կարող է հանդիսանալ կամ՝ թիմում լավագույն խաղացողը, կամ՝ թիմի այն անդամը ում ասածը օրենք է բոլորի համար, իհարկե լավ իմաստով, ինչպես ասում են /թիմի աֆտարիտետը/, կամ՝ այն մարզիկը ումից սովորելու բան ունեն մյուսները, կամ՝ այն մարզիկը ով վայելում է մարզիչի և թիմակիցների սերը և այլն: Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակների;

  • Ծանոթանալ կրթահամալիրի մարզական ակումբներին, դրանց կազմակերպման ձևերին:
  • Կրթահամալիրի կայքից ընտրել նյութ ռազմամարզական ճամբարի մասին: Ծանոթանալ բովանդակությանը, գրախոսել:

Ներկայացնում եմ ռազմամարզական ճամբարի հղումը որին մասակցել եմ ես որպես մարզական մասի ղեկավար: Ճամբարը աչքի ընկավ իր առանձնակատկությամբ, ճամբարի ռազմական մասը ղեկավարում էր հրամանատար Վահե Խաչատրյանը, սովորողները մասնակցում էին սիրով և համախմբված, պատկերացնում էին իրենց իրական ռազմական գործողությունների ժամանակ, պահպանում էին ռազմական  կարգ ու կանոնը, գիշերվա հերթապահությունները,  չէին տրտնջում, աներկբա ենթարկվում էին իրենց հրամանատարի հրամաններին և զենքը ձեռին 2 ժամ հսկում էին տարածքը: Շատ կարևորում եմ այսպիսի ճամբարները,  մենք անընդհատ գտնվում են վտանգված տարածաշրջանում և այս ճամբարները բարձրացնում են սովորողների գիտակցությունը: 

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 6 (հեռավար)

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի

Բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից մրցաշարային սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերական հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  •  սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեություն
  • ընդհանուր  մանկավարժական / խոսք, հրահանգ, զննակական մեթոդ/
  • գործնական / ճակատային, հոսքային, խմբային, հերթափոխային, անհատական, շրջանային/
  • սովորողի ընտրությամբ գործունեություն
  • սովորողի նախասիրության ակումբներ / կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս/

Աշխատանք՝

  • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին:
  • Ընթերցել, քննարկել փաստաթղթերը: 
  • Կազմել մարզական  ակումբի կամ ստուգատեսի նախագիծ, իրականացնել այն սովորողների հետ, ներկայացնել արդյունքը:

Կրթահամալիրի հրաձիգները մասնակցել են ՀՀ.. հրաձգության երիտասարդների առաջնությանը, որը անցակցվում էր Երևանի մանկապատանեկան մասնագիտացված հրաձգության մարզադպրոցում: Կարևորում եմ այսպիսի մրցաշարերը, որովհետև եթե մարզիկը մրցակցային տեղեր չգրավի էլ, ապա նա լրացնում է իր մարզական կարգը, ինչը խթանում է նրա մոտ մարզական ոգու բարձրացմանը և հաջորդ մրցաշարին մասանակցելու համար, ավելի ջանասիրաբար է մարզվում:

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 9

Թեմա 4․Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը 

Բովանդակություն՝ Ֆիզկուլտուրայի տարրերը ուսումնական այլ բնագավառներում գործունեություն կազմակերպելիս:

Աշխատանք՝

  • Ծանոթացնել կրթահամալիրի փորձին:
  • /Մեդիագրադարանից ընտրել /մարզական որևէ փաթեթ, դիտել այն, դուրս բերել մեդիանյութի ստեղծման քայլաշարը, գրախոսել:
  • Մարզառորարիական խաղեր
  • ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)
  • Կազմել ճամփորդության մեկ նախագիծ, որտեղ շեշտադրվում է մարզական գործունեությունը, իրականացնել այն սովորողների հետ, ներկայացնել արդյունքը:

Իմ կարծիքով վերապատրաստումը շատ արդյունավետ էր։ Դասընթացի շնորհիվ ուսունասիրեցի Հանրակրթական պետական չափորոշիչը, ևս մեկ անգամ ուսումնասիրեցի ֆիզկուլտուրա առարկայի ծրագիրը 1-12-րդ դասարանների համար։ Կրթահամալիրում ըստ հեղինակային ծրագրի ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է նորմատիվների հանձնում: Որպես արդյունք  է հանդիսանում նաև հրաձգության մրցաշարերին մասնակցելը, ռազմամարզական ճամբարներին, երկու փուլով լավ հանդես գալը: Մրցաշարը և ճամբարները անցկացվում է ըստ կարգի: Ուսումնասիրեցի ընկերներիս բլոգները, նայեցի նյութեր, գրախոսեցի, կարդացի:

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ներկայացնում եմ Վաղաշեմի մարզական ճամբարի նախագիծը, որի առօրյան շատ հագեցած էր: Այստեղ գերակշռում էր մարզական մասը, սովորողները նախավարժանքի, մարզական խաղերի, և լողի հետ միաժամանակ սովորում էին կրակային պատրաստություն: Նախագծի մեջ երևում է սովորողների կրակային դասերը կանգնած, ծնկած և պառկած դիրքերից:

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 11

Թեմա՝ 5 ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Բովանդակություն

Մարզական փաթեթ ուսումնական բլոգում

  • Տեսանյութեր մարզիկների, մարզաձևերի մասին
  • Տեղեկատվական նյութեր
  • Սովորողի հետազոտական աշխատանք
  • Մարզական պարապմունքների, խաղերի, մրցաշարերի տեսագրություն, լուսաբանում. Վերլուծություն
  • Մարզական TV, ռադիո

Աշխատանք՝

Նոր նյութի ուսուցման ընթացքում ՏՀՏ միջոցները կարող են լինել ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի անփոխարինելի գործընկերը: Գիտելիքների գնահատման ընթացքում նման ծրագրերը օգնում են խնայել ժամանակը, իսկ գործընթացը դարձնել ավելի օբյեկտիվ, օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։

Աշխատակարգ հոկտեմբերի 13 (հեռավար)

Թեմա 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում, սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Բովանդակությունը՝

  • ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ
  • բավարար ֆիզիկական պատրաստվածություն
  • փոխօգնության հասնելու պատրաստակամություն, համարձակություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, հայրենասիրություն
  • արժևորել  սեփական առողջական վիճակը

Գործնական և տեսական աշխատանք 2 ժամ՝

  • Ներկայացնել սեփական փորձը:
  • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին.


 ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 16

Թեմա 7. Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը.

Բովանդակությունը՝

  • Ազգային խաղեր
  • Բակային խաղեր
  • Ռոդարիական մարզատոն

Գործնական և տեսական աշխատանք 2 ժամ՝

  • Ծանոթալա կրթահամալիրի փորձին.
  • Մեդագրադարանից, դպիրից ընտրել փաթեթներ, ուսումնասիրել, գրախոսել:

Դասվար Դիանա Գևորգյանի բլոգից ընտրել եմ այս նյութը, ուսումնասիրել եմ, ինձ շատ հետաքրքրեց թե ինչպես են կրտսեր դպրոցներում Ռոդարիական հնարքները խաղի վերածվում։ Կրթահամալիրում Ռոդարիական խաղերը լայն տարածում ունեն,  շատ հավես խաղեր են կազմակերպվում: Մարզական խաղերի միջոցով սովորողները ցույց են տալիս իրենց մարզական թիմային հմտությունները: Սովորում են նոր մարզական գործիքներ կիրառել, ամեն ինչ դարձնել մարզագույք:

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 18

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

  • Բովանդակությունը՝
  • Մարզական ստուգատեսներ, եռամարտ, հնգամարտ
  • վազք
  • հեծանվավարություն
  • լող

Գործնական աշխատանք 3 ժամ

  • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին

Բակային-ազգային խաղերի միջոցով, խաղ-ուսուցմամբ սովորողները ծանոթանում են Ազգային խաղերին, ավանդույթներին, ծեսերին:
Սովորողները տնից բերում են զանազան իրեր, մրգերինքնագլորներ, որոնցով տարատեսակ հավես խաղեր են խաղում:

  • Գնահատումն իրականացվում է՝ 10-միավորային սանդղակով`
  • 10 «բացառիկ»
  • 9 «գերազանց»
  • 8 «շատ լավ»
  • 7 «լավ»
  • 6 «միջինից բարձր»
  • 5 «միջին»
  • 4 «բավարար»
  • 3 «անբավարար»
  • 2 «վատ»
  • 1 «շատ վատ»
  • Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
  • 1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։
  • 2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։
  • 3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։
  • 4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։
  • 5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։
  • 6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։
  • 7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։
  • 8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։
  • 9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։
  • 10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 20

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

Բովանդակությունը՝

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  •  սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեություն
  • ընդհանուր  մանկավարժական / խոսք, հրահանգ, զննակական մեթոդ/
  • գործնական / ճակատային, հոսքային, խմբային, հերթափոխային, անհատական, շրջանային/
  • սովորողի ընտրությամբ գործունեություն
  • սովորողի նախասիրության ակումբներ / կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս/

Գործնական աշխատանք 5 ժամ

  • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին
  • Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցման մեթոդները լինում են

Հրաձգության դասերի ժամանակ իրականացնում ենք սովորող-սովորեցնող նախագծեր, այն մարզիկները ովքեր արդեն կրակային փորձ ունեն, իրենց գիտելիքները փոխանցում են նոր սովորողներին: Բացատրում են կրակային մասը, մարմնի դիրքը, մատի աշխատանքը ձգանի հետ և նշանոց նշանահատիկը ինչպես հավասարեցնոլ թիրախին:


Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցման մեթոդները լինում են՝ ընդհանուր մանկավարժական և գործնական

  • Խոսքայինմեթոդը` բացատրում, զրույց, պատմում, հրահանգ, ցուցում.Բացատրումը պետք է լինի ճիշտ, հիմնավորված, համոզիչ, մատչելի և համառոտ։ Բացատրման ժամանակ անհրաժեշտ է հարցերի միջոցով ստուգել շարադրված նյութի յուրացման աստիճանը և բացահայտել ինքնուրույն մտածելու կարողությունը։
  • Զրույց երբ ուսուցման ժամանակ կիրառվում է հարց ու պատասխան։ Այն կարող է լինել ներածական, նոր գիտելիքների հաղորդման, գիտելիքների ստուգման ձևով։
  • Պատմում — փաստերի կամ երևույթների հաջորդաբար շարադրման ձևն է և օգտագործվում է նոր վարժություն ուսուցանելու ժամանակ։Պատմումը պետք է լինի պատկերավոր և հուզական, օրինակ` անվանի մարզիկների կյանքից, նրանց նվաճումների մասին և այլն։
  • Հրահանգավորումըառաջադրանքների ճշգրիտ բացատրումն է։
  • ՑուցումներըևՀրահանգները սովորողների գործունեության ճիշտ կազմակերպման  միջոցներն են /սխալի դեպքում համոզիչ ցուցում/։
  • Խոսքաին մեթոդների մեջ է մտնում նաև վերլուծությունը,հանձնարարությունները։
  • Զննականմեթոդը` վարժությունների ցուցադրում, ՏՀՏ-ի օգտագործում,  դիաֆիլմերի, պաստառների և դիտողական պարագաների օգտագործում։
  • Այս մեթոդները կոչված են խթանելու պարապողների տեսողական և լսողական ընկալումները շարժողական գործունեություններ կատարելիս։ Այս մեթոդը պահանջում է  ցուցադրել  վարժությունը,  ցուցադրել տարբեր տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ձայնային և լուսային ազդանշանները։ Այս մեթոդը բաժանվում է երկու մասի՝ անմիջական ` երբ շարժումը ցուցադրվում է անմիջականորեն և միջնորդված, այսինքն՝ պաստառներ, դիաֆիլմեր, նկարներ, գծանկարներ և այլն։

Հոկտեմբերի 23

Դասընթացի ամփոփում՝

Տարիքային հոգեբանություն

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային շրջաբաժանումների մասին նյութի ներկայացում-քննարկում

Խմբային աշխատանք-խումբը կբաժանի ենթախմբերի և յուրաքանչյուր խումբ կարճ կներկայացնի երեք տարիքային փուլերի ամենաընդգծված ու բնորոշ կողմերը 

Ըստ տարիքային փուլերի  հոգեկան գործընթացների զարգացման չափորոշիչների քննարկում

Մանրամասն տե՛ս,

Կրտսեր դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիք

Ավագ դպրոցական տարիք

Գործնական աշխատանք. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակ

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը

Հետաքրքրասեր ենբռնկուն ենինքնուրույն ենԱկտիվ են, շարժունինքնամփոփ են կամ եսակենտրոնինքնադրսեւորման կայուն վիճակՎառ երևակայության դրսևորումներկամային  որակների դրսեւորումծնող-երեխա բախումների խորացումՈւնեն լավ հիշողությունձգտում են ինքնահաստատմանհույզերի եւ զգացմունքների շփոթՎախի զգացողություն
Կամածին վարքի և գործունեության զարգացման որակական նոր աստիճան
Ռեֆլեքսիա, վերլուծություն, գործողությունների ներքին պլան
Իրականության հանդեպ նոր ճանաչողական վերաբերմունքի զարգացում
Հասակակիցների խմբի վրա կենտրոնացում
Այս շրջանում երեխան ինքնաճանաչման ակտիվ փուլում է: Նա բացահայտում  նաև շրջապատող աշխարհը և ձեռք բերում սեփական փորձը:
Կրտսեր դպրոցկան տարիքը համարվում է սենզիտիվ (զգայուն)՝
Ուսումնական դրդապատճառների կառուցման, կայուն իմացական պահանջների և հետաքրքրությունների զարգացմամբ
Սովորելու կարողության զարգացմամբ
Անհատական յուրահատկությունների և հնարավորությունների բացահայտմամբ
Ինքնավերահսկման, ինքնակարգավորման և ինքնակազմակերպման հմտությունների զարգացմամբ
Ադեկվատ ինքնագնահատականի, ինքն իր և շրջապատի հանդեպ քննադատական մտքի կառուցմամբ
Սոցիալական նորմերի ընդունման, բարոյական զարգացման համար
Հասակակիցների հետ շփման հմտությունների զարգացման, ընկերական հարաբերություններ կառուցելով:ծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակների առկայություն
Մտածողության նոր աստիճանի, տրամաբանական հիշողության, կայուն, ընտրողական ուշադրության ձևավորումը
Հետաքրքրությունների և հնարավորությունների լայն շրջանակի ձևավորում
Այլ մարդկանց որպես անհատականության հետաքրքրության ձևավորում
Ինքն իր հանդեպ հետաքրքրության զարգացում, սեփական հնարավորությունները, արարքները բացահայտելու ձգտում, ինքնավելուծության առաջնային հմտությունների ձևավորում
Մեծանալու զգացողության ձևավորում և ամրապնդում, ինքնուրույնության ադեկվատ ձևավորում
Սեփական արժանապատվության զգացումի, ինքնագնահատականի ներքին չափանիշների ձևավորում
Հասակակիցների շրջանակում շփման, փոխըմբռման հմտությունների զարգացում
Բարոյական նորմերի, մյուսներին կարեկցելու հմտությունների զարգացում
Տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունների պատկերացումների ձևավորում:հմտությունների եւ կարողությունների արժեւորում,
աշխարհայացքի ձևավորում, անկախություն;
բարոյականության նկատմամբ խստապահանջության բարձրացում.
ինքնագնահատականի ձևավորում,
ինքնակրթության ձգտում;

Կրտսեր դպրոցումՄիջին դպրոցումԱվագ դպրցում
Հետաքրքրասեր ենբռնկուն ենինքնուրույն են
Ակտիվ են, շարժունինքնամփոփ են կամ
եսակենտրոն
ինքնադրսեւորման կայուն վիճակ

Վառ երևակայության դրսևորումներկամային  որակների դրսեւորումծնող-երեխա բախումների խորացում
Ունեն լավ հիշողությունձգտում են ինքնահաստատմանհույզերի եւ զգացմունքների շփոթ
Վախի զգացողություն
Կամածին վարքի և գործունեության զարգացման որակական նոր աստիճան
Ռեֆլեքսիա, վերլուծություն, գործողությունների ներքին պլան
Իրականության հանդեպ նոր ճանաչողական վերաբերմունքի զարգացում
Հասակակիցների խմբի վրա կենտրոնացում
Այս շրջանում երեխան ինքնաճանաչման ակտիվ փուլում է: Նա բացահայտում  նաև շրջապատող աշխարհը և ձեռք բերում սեփական փորձը:
Կրտսեր դպրոցկան տարիքը համարվում է սենզիտիվ (զգայուն)՝
Ուսումնական դրդապատճառների կառուցման, կայուն իմացական պահանջների և հետաքրքրությունների զարգացմամբ
Սովորելու կարողության զարգացմամբ
Անհատական յուրահատկությունների և հնարավորությունների բացահայտմամբ
Ինքնավերահսկման, ինքնակարգավորման և ինքնակազմակերպման հմտությունների զարգացմամբ
Ադեկվատ ինքնագնահատականի, ինքն իր և շրջապատի հանդեպ քննադատական մտքի կառուցմամբ
Սոցիալական նորմերի ընդունման, բարոյական զարգացման համար
Հասակակիցների հետ շփման հմտությունների զարգացման, ընկերական հարաբերություններ կառուցելով:
ծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակների առկայություն
Մտածողության նոր աստիճանի, տրամաբանական հիշողության, կայուն, ընտրողական ուշադրության ձևավորումը
Հետաքրքրությունների և հնարավորությունների լայն շրջանակի ձևավորում
Այլ մարդկանց որպես անհատականության հետաքրքրության ձևավորում
Ինքն իր հանդեպ հետաքրքրության զարգացում, սեփական հնարավորությունները, արարքները բացահայտելու ձգտում, ինքնավելուծության առաջնային հմտությունների ձևավորում
Մեծանալու զգացողության ձևավորում և ամրապնդում, ինքնուրույնության ադեկվատ ձևավորում
Սեփական արժանապատվության զգացումի, ինքնագնահատականի ներքին չափանիշների ձևավորում
Հասակակիցների շրջանակում շփման, փոխըմբռման հմտությունների զարգացում
Բարոյական նորմերի, մյուսներին կարեկցելու հմտությունների զարգացում
Տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունների պատկերացումների ձևավորում:
հմտությունների եւ կարողությունների արժեւորում,
աշխարհայացքի ձևավորում, անկախություն;
բարոյականության նկատմամբ խստապահանջության բարձրացում.
ինքնագնահատականի ձևավորում,
ինքնակրթության ձգտում;

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները։Դրանք ներկայացնում ենք բլոգում։

Գործնական աշխատանք

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Ինչպես գիտեք կրթահամալիրում սովորողը -րդ դասարանից գալիս է միջին դպրոց: Միջին դպրոցում սովորողը որպես հանրակրթություն ֆիզկուլտուրաի ժամին կարող է ընտրել կրթահամալիրում գործող մարզական ակումբները, որպես ֆիզկուլտուրայի դասաժամ: Սովորողը մեկ կիսամյակ զբաղվում է իր նախընտրած մարզաձևով, մարզիչները ջանք չեն խնայում մարզիկներին սովորեցնել մարզաձևի կանոնները, տեխնիկա-տակտիկական հնարքները: Որպեսզի մարզական պարապմունքները ավելի հետաքրքիր և արդյունավետ անցնեն մարզիչները օգտագործում են տարբեր մեթողներ և միջոցներ՝

  • Մարզումը բաժանում են երեք մասի՝ նախապատրաստական, հիմնական, հանգստացնող
  • Մարզման ժամանակ օգտագործում են տարբեր մարզական գույք
  • Կազմակերպվում են միջդասարանական մրցաշարեր
  • Կազմակերպվում են միջդպրոցական մրցաշարեր
  • Թիմով մասնակցում են մարզական միջոցառումների այլ դպրոցներում, ուսումնամարզական հավաքների և այլն

Գործնական աշխատանք. Հաշվի առնելով երեք տարիքային խմբի առանձնահատկությունները դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ:

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում։

Ուսումնառության ոճեր

Գործնական աշխատանք. Ընտրել որևէ թեմա /յուրաքանչյուր դասավանդող իր առարկայի շրջանակներում/ և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները: Արդյունքներն ամփոփել բլոգում

Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է։ Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի։ Համաձայն եմ այս մտքի հետ՝ որ թեև ուսուցման ոճերն անխուսափելիորեն կտարբերվեն տարբեր սովորողների միջև, քանզի նրանք տարբեր անհատներ են, այդուամենայնիվ, ուսուցիչները պետք է փորձեն փոփոխություններ կատարել իրենց դասարանում, որոնք օգուտ կբերեն ցանկացած ուսուցման ոճին: 

Պարզ և հստակ է, որ ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում այս բոլոր ոճերից կարող է օգտվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր սովորողին որևէ ոճով է առավել հեշտ յուրացնել նյութը։

Մարզական պարապմունքների ժամանակ, բոլոր տարիքային խմբերում ցանկալի և առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, ակտիվ, գործնական, կինեսթիկ: 

Մարզման ընթացքում մարզիկը տեսնում է իր մարզիչի, կամ ավագ ընկերոջ կատարած տեխնիկա տակտիկական գործողությունները և փորձում է կրկնօրինակել դրանք, դա կարող է կատարվել նաև տեսանյութերի, համացանցից վերցրած մարզական նյութերի միջոցով, լսում է տրված հրահանգները և փորձում է ակտիվ գործողություններով և ճշտությամբ կատարել դրանք:

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկություններ

Ուսումնասիրում ենք —Արդյունավետ կառավարման և հաղորդակցման հմտությունները

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին,

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Կոնֆլիկտները ուսումնական գործընթացում

Հավելյալ նյութեր՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Հաղորդակցման հմտություններ

Հաղորդակցման գործընթացի կառուցվածքը և խոչընդոտները

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի

մասին,թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Գործնական աշխատանք. Առանձնացնել յուրաքանչյուր տարիքային խմբում արդյունավետ հաղորդակցման 4 ռազմավարություն:

Թեմա՝ Բռնություն հասկացությունն ու տեսակները

Բուլլինգի տեսակները, նվազեցման և կանխարգելման մեխանիզմները 

Բռնություն. ինչ կարող ես անել այն վերջ դնելու համար

Երբ է դպրոցականը ենթարկվում բռնության

Գործնական աշխատանք.

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Համընդհանուր ներառում

Դասընթացի անվանումը՝ Համընդհանուր ներառում
Դասընթացավար՝ Լուսինե Ալեքսանյան, Էլ.հասցե՝  l.aleqsanyan@mskh.am, բլոգ
Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝  10 ժամ, 1 կրեդիտ
Վայրը՝  Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, Կենտրոնական ընթերցասրահ, ժամը՝14։30

Թեմա 1․ Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ: 2 ժամ

Ուսումնասիրության նյութեր

ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին

Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

«Հանրակրթության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ-ում ներառական կրթության իրականացման, գնահատում,  2013 թվական

Առաջադրանքներ

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ–ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ–ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական 
  • ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ–ի մասնագետների 
  • աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական 
  • պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ–ի մասնագետները։

Սալամանկայի հռչակագիրն ամրագրել է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց համար կրթության կազմակերպումը:Այն է՝ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք: Կրթական համակարգերը պետք է մշակվեն և կրթական ծրագրերն իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունների լայն բազմազանությունը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ինտեգրվել հասարակության մեջ, կբացառի խտրականությունը և մարդկանց կդարձնի ավելի հանդուրժող իրենցից տարբեր անձանց նկատմամբ: Ներառական կրթության դեպքում դպրոցը ենթարկվում է փոփոխությունների, որպեսզի բավարարի յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքները: Այսինքն՝ այս դեպքում ոչ թե աշակերտն է հարմարվում դպրոցին, այլ դպրոցն է հարմարվում աշակերտներից յուրաքանչյուրին: Բնականաբար, ներառական կրթության նշված սահմանումը և իրականացման մոտեցումների ընդունումը ենթադրում է կրթական համակարգի խորքային փոխակերպումներ, որոնք պետք է սկզբնավորվեն օրենսդրական ակտերում ներառական կրթության գաղափարի ամրագրմամբ: ՀՀ-ում ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին օրենքը և համապատասխանաբար ՝ներառական կրթության ՀՀ ծրագիրը ընդունվել է 2005թ.: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային կրթության մասին» օրենքում փոփոխությունները միտված են մինչև 2022 թ. ընդհանուր ներառվածության ապահովմանը: Վերջինս ամրագրում է ՀՀ-ում ներառական կրթության իրականացման 3 հիմնակետային դրույթներ.
1․ԿԱՊԿՈՒ երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն ընտրելու հանրակրթական հաստատությունը և պարտադիր պետական կրթական ծրագրերը,

2․ԿԱՊԿՈՒ երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական և այլ ծառայություններից,

3․Երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման:

Թեմա 2 Երեխայակենտրոն կրթություն: Սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտում և գնահատում

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ)
Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան
Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)

Առաջադրանքներ

Ներառական կրթությունը չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը. այն պետք է օգտակար լինի բոլոր երեխաներին և կենտրոնացած բոլորի կրթական կարիքների վրա` բոլոր սովորողների համար ապահովելով որակյալ կրթություն և սոցիալական ներառում։

Կրթական կարիքների թվում մեծ տեղ ունեն աուտիզմը, մանկական ուղեղային պարալիզը, հիպերակտիվությունը, ուսման մեջ դժվարությունները, դիսլեքսիան, լսողական վերլուծության խանգարումը, դաունի համախտանիշը և այլն:

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը: Աուտիզմ ունեցող երեխաները դժվարություններ ունեն սոցիալականացման հետ, քանի որ դժվարանում են հասկանալ, տարբերակել իրականն ու ոչ իրականը, ճիշտն ու սխալը:

Մանկական ուղեղային պարալիզը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որին բնորոշ են՝ մկանների վերահսկման դժվարությունները, ռեֆլեքսների անկայունությունը, շարժողական գործառույթների խանգարումը, հավասարակշռությունը պահելու, փոքր շարժումներ կատարելու դժվարությունը: Երեխաների մեջ կարող են նաև նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, տեսողության, լսողության խանգարումներ։

Հիպերակտիվության համախտանիշները բաժանվում են 3 խմբի՝ ուշադրություն, հիպերակտիվություն և իմպուլսիվություն:

Ուսման մեջ դժվարությունների հիմքում ընկած է հոգեկան գործընթացների խանգարումը, որն անմիջականորեն ազդում է ինչպես ուսման հիմնական հմտությունների վրա, ինչպիսիք են՝ կարդալը, գրելը, մաթեմատիկական գործողություններ կատարելը, այնպես էլ բարձրագույն հոգեկան գործառույթների վրա, ինչպիսիք են՝ վերացական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա՝ այն երեխայի համար դարձնելով անմատչելի:

Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է կարդալու կարողության դժվարությամբ, որն էլ խանգարում է երեխայի բառապաշարի հարստացմանն ու գիտելիքների ձեռքբերմանը: Դիսլեքսիա ունեին Լեոնարդո դա Վինչին և Կիրա Նայթլին:

Լսողական վերլուծության խանգարման դեպքում դժվարանում է լսողական ինֆորմացիայի վերլուծությունը։ Այն կարող է առաջացնել լսողական հիշողության խնդիրներ և լսողության մեխանիկականացում: Այսինքն, երեխաները չեն կարողանում տարբերակել հնչյունների և բառերի միջև եղած տարբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ հնչյունները ասվում են բարձր և պարզ: Նրանք դժվարանում են որոշել ձայնի աղբյուրը, հետևաբար չեն կարողանում արգելափակել ֆոնային աղմուկը:

Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Այս կարգը կարգավորում է և սահմանում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների եռաստիճան համակարգը, ըստ որի նախ աջակցությունը տրամադրվում է դպրոցական, այնուհետև տարածքային և վերջապես հանրապետական մակարդակներում:

1․Դպրոցական մակարդակ

Աջակիցների խումբը և տնօրենը հաստատված ժամանակահատվածում գնահատում և որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ճանաչելու դեպքում մշակում և կազմում են աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծնողի մասնակցությամբ սահմանում աշակերտի ուսումնական պլան՝ խնդիրների և գործողությունների ծավալներով:

Բավականին մանրամասն ներկայացված են ընթացակարգերը, որտեղ կարգավորելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը և անհատական ուսումնական պլանների կազմումը, հնարավորինս բացառում է սովորողին անհրաժեշտ աջակցության տրամադրման անկանխատեսելի խոչընդոտները:

2․Տարածքային մակարդակ

Տարածքային կենտրոնը ուսումնական հաստատության տնօրինության կամ ծնողի դիմումի հիման վրա տրամադրում են աջակցող ծառայությունները: Իրականացվող աշխատանքները գրառվում և հավաքված տեղեկությունները մուտքագրվում են հանրապետական կենտրոնի տվյալների բազայում:
Այս մակարդակում փոխհամաձայնեցված ձևով շարունակվելով՝ աջակցող ծառայությունների տրամադրման գործընթացը ընդգրկում է նաև տարածքային մակարդակի համապատասխան հարմարեցված տարածքներից սովորողի օգտվելու հնարավորությունը: Սակայն համընդհանուր ներառվածության կարևորությունը հրամայական է դարձնում սովորողին աջակցություն տրամադրել հանրապետության ողջ տարածքում նույնպես:  

3․ Հանրապետական մակարդակ

Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:

Այս մակարդակում նույնպես շարունակվում է աջակցության տրամադրման գործառույթները, սակայն համընդհանուր ներառվածության կարևորությունը այստեղ նույնպես ենթադրում է կենտրոնների ավելի շատ քանակ:

4․ Անհատական թղթապանակ

Աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար նախապես կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է առաջին երկու աստիճանների արդյունքների գնահատման արձանագրությունները, ծառայությունների ժամանակացույցը, հավաքագրված և արձանագրված ցանկացած այլ տեղեկություններ: Տեղեկությունները գաղտնի են և առանց ծնողի համաձայնության չեն կարող փոխանցվել երրորդ անձանց:

Շատ կարևոր է թղթապանակի գաղտնիությունը, քանզի տվյալների հրապարակումը կարող է ավելորդ անհարմարություններ ստեղծել և խանգարել գործընթացին:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքային դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդումՀամատեղ դասավանդման վերջնական նպատակը հանրակրթական դպրոցում իրենց տարեկիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների առավել արդյունավետ ներառումն է: Նպատակը որքան էլ հիմնավոր է, բարդ է կիրառելը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ


ԱՈւՊ-ը փաստաթուղթ է, որը  ուսուցիչների, դաստիարակների , երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների համար ուղեցույց է: Այն օգնում է արդյունավետ կազմակերպել ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական աշխատանքը: Սովորողի ԱՈւՊ-ը կազմվում է ըստ դիտարկման և գնահատման արդյունքների: Յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմվում է ԱՈՒՊ: ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների  կողմից ուսուցիչների և ծնողի մասնակցությամբ:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: 
Ամփոփելով այլոց փորձի այս ուսումնասիրությունը, պետք է նշել, որ բոլոր հոդվածներում նշվում են միայն մանկավարժահոգեբանական վերաբերմունքի տարբեր ձևեր, որոնք չեն ենթադրում ուսումնական անհատական պլանի փոփոխություն, ինչպես նաև՝ ուսումնական հարմարեցված միջավայրի ստեղծում: Դրա գլխավոր պատճառն այն է, որ առաջարկություններն ուղղված են բոլոր հանրակրթական դպրոցներին, որոնք, միգուցե, չունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հնարավորությունները: Ճիշտ օգտագործելով մեր կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորությունները և ստեղծված ուսումնական միջավայրը, ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Գնահատում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
● հանրակրթության մասին ՀՀ օրենքում գտեք «գնահատել» բառը կամ նրա ձևափոխված տարբերոկաները և ընտրեք նրանք, որ վերաբերում են սովորողի ուսումնական գործունեության գնահատմանը։
● հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․


● ե՞րբ են գնահատում

Կարծում եմ խոսքը գնահատանիշի մասին չէ, եթե այո, կարող են գնահատել մարդու կողմից կատարված ամեն արարք, աշխատանք և այլն, իսկ սովորողին կարող են գնահատել կարողունակության զարգացման աստիճանը, ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքների, համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների համար

● ո՞վ է գնահատում

Գնահատական կարող են տալ ընկերները, շրջապատի մարդիկ, դասավանդողներն ու կազմակերպիչները, մարզիչը, ծնողները, մարդը ինքն իրեն, իր արարքը կարող է գնահատել և այլն:


● ի՞նչն են գնահատում

Գնահատում են սովորողի կատարած աշխատանքը, արարքը, երևույթը, մարզական դասը, մարզական նախագիծը, ճամփորդությունը, լրացուցիչ կրթությունը և այլն:


● ինչպե՞ս են գնահատում

Երբեմն սովորողին բավարարում է մեկ խոսքը, գովասանքը, ժպիտը, երբեմն էլ դասավանդողը ստիպված է լինում մտածել նոր մեթոդներ և միջոցներ սովորողին բավարար ձևով գնահատելու համար


Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատել գնահատելու համար, քիչ թե շատ, լավ թե վատ, դրական կամ բացասական ,,,,,, կարծում եմ գնահատանքը կարծիք արտահայտելու միջոց է ինչ որ մեկի մասի:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Միշտ չի որ «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը արդարացնում է իրեն, կան սովորողներ ում չի հետաքրքրում կարծիքը և գնահատականը իրենց մասին, բայց մեծամասնություն են կազմում այն սովորողները ում հետաքրքրում է գնահատումը, գնահատանիշը: Օրինակ՝ մարզիկները կարող են գնահատվել և խրախուսվել մարզական պարապմունքին սիստեմատիկ, առանց բացակայության մասնակցելու համար:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։


Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայից առաջադիմության գնահատման հիմնական խնդիրը սովորողների համար համապատասխան կանոնակարգով նախատեսված գիտելիքների շարժողական ունակությունների և հմտությունների յուրացման աստիճանի պարզումն է:

Գնահատման միջոցով պարզվում է յուրաքանչյուր սովորողի կողմից առարկայի չափորոշիչի և ծրագրային պահանջների կատարման ամբողջական պատկերը:
Ֆիզիկական կուլտուրայից սովորողների առաջադիմության գնահատումը Ֆիզիկական կուլտուրայից սովորողների շարժողական հնարավորությունների զարգացման դինամիկան գնահատելու և վերահսկելու նպատակով, ուսումնական տարվա սկզբում և վերջում անցկացվում է սովորողների ֆիզիկական պատրաստականության մակարդակի ստուգում հետևյալ վարժաձևերից արագության վազքեր,ցատկեր,նետումներ,ձգումներ և այլն:Այն հնարավորություն է տալիս ճիշտ և արդյունավետ գնահատելու սովորողների հիմնական ֆիզիկական ընդունակությունների զարգացման աստիճանը:Գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները,սեռը, անհատականությունը,ինչպես նաև,թե որ բժշկական խմբում է նա ընդգրկված: Գնահատականը պետք է խրախուսի սովորողին, արձանագրի նրա աճը, ուժեղ և թույլ կողմերը, հաջողությունները և վրիպումները: Այն պետք է նպաստի սովորողների մեջ առաջացնելու ձգտում բարելավելու և կատարելագործելու իրենց շարժողական հնարավորությունները: Գնահատումը իրականացվում է ընթացիկ և ամփոփիչ գնահատականներով: Ֆիզիկական կուլտուրայից պետք է գնահատվեն սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները: Գիտելիքների գնահատումը իրականացվում է բանավոր հարցման միջոցով, իսկ կարողությունները և հմտությունները գնահատվում են գործնական աշխատանքով: Գործնական աշխատանքի ժամանակ գնահատվում է ուսումնական
ծրագրով նախատեսված մարմնամարզական, աթլետիկական վարժությունների, տարբեր մարզախաղերի /վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ/ և ընտրովի ուսումնական բաժինների գործնական կատարումները: Ֆիզիկական կուլտուրայի գործնական դասերին գնահատումը կատարվում է սովորողի ցույց տված արդյունքով (քանի վայրկյանում է վազել, որքան է ցատկել, քանի մետր է նետել և այլն), ինչպես նաև վարժությունների կատարման ճշտությամբ, հստակությամբ (մարմնամարզական վարժություններ, մարզախաղերի տարրեր և այլն):Հիմնական կրթության հիմքով ընդունված սովորողները վերջին կուրսում <<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայից հանձնում են պետական ավարտական քննություններ` հանձնելով նորմատիվային պահանջներ:


«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.

Կարևորի ֆիզիկական կուլտուրայի նշանակությունը անձի ներդաշնակ զարգացման գործում:
Պատկերացում ունի ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների մասին: Պատկերացում ունի առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի նշանակության և «Արդարացի խաղի» մասին:

2) հմտություն.

Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ: Կարողանում է խաղալ տարբեր մարզաձևեր՝վ/բ, բ/բ, ֆ/բ, հ/բ և այլն:

3) դիրքորոշում.

Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում: Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում: Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:


4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI

Վարի առողջ և անվտանգ ապրելակերպ, բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով, տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության:

ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։


Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ավագ դպրոց. Դիրքորոշում և արժեքները.
Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում: Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի պահպանում: Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում: Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:


Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունը հենց գրվածն է, որը ցույց է տալիս, որ միավորը չի հանդիսանում անբավարար գնահատական, ամեն միավոր ցույց է տալիս սովորողի մի հաջողություն, աշխատանք, առաջընթաց: Ինձ դուր եկավ չափորոշչի այս կետը, որը կկիրառվի 2023թ-ից, բայց արդյոք” դասավանդողները կօգտագործեն այն որպես գնահատման մեթոդ, թե կշարունակեն գնահատականը որպես «պատժի» միջոց օգտագործել:


«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

4-րդ դասարանցուն ֆիզիկական կուլտուրա առարկայից կբնութագրեի նվազագույն գիտելիքների դեպքում, եթե կարողանում է կատարել սեփական անձի գնահատում, առժևորում է իր և ընկերոջ աջողջությունը, վստահ է իր ուժերի նկատմամբ: Արժևորում և կարևորում է սեփական մարմնի խնամքը: Կարևորում է ֆիզիկական վարժություններով զբաղվելու նշանակությունը:

Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։


Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։
Հետազոտական աշխատանքի թեմաներ

Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։


● Գնահատման գործընթացի գործառույթները
● Գնահատման գործընթացի սկզբունքները
● Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
● Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
● Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
● Սովորողի զարգացման բնութագիր

Դիրքորոշում և արժեք

Դիրքորոշում և արժեք (մոդուլ)

Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, nikonar@mskh.am
Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Թեմա 1. Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»
Աշխատանք
Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․բաժանվել7 խմբի, յուարաքանչյուր խումբ կարդում է մեկ գլուխ, պատրաստում է այդ գլխի ներկայացում՝ PP,

2․ Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․բաժանվել7 խմբի, յուարաքանչյուր խումբ կարդում է մեկ գլուխ, պատրաստում է այդ գլխի ներկայացում՝ PP

Գլուխ 5 Շրջանակի գաղափարական հիմունքները
Power Point

Երրորդ պարապմունք՝ Ներկայացումներ

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները փաստաթուղթը կարդալուց հետո, կա՞ն տարբերություններ՝ հատուկ գույնով նշեք․․․

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝
1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.
3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն
4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն,
6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։

Ժողովրդավարական մշակույթ, ժողովրդավարություն

Սա նշանակում է հետևել, որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։ Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին.
2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք
3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.
4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքները և ազատությունները.
5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

Իրավունքի գերակայություն

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

Օրենքի գերակայություն, արդարադատություն,

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝  համոզմունքների ազատության իրավունքը
միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների
այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների
արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Հավասարություն, արդարություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,
ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Չորրոդ պարապմունք․
Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման հիմունքները․․․
1․ Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների
Մեթոդ․
Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
երեորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)

2) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը,
ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

23) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և
կայացնի որոշումներ.

27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի
նկատմամբ.

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների
հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր

31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը

34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի
տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի
կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները,
նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե
ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության
նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում
ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

  1. Հինգերորդ պարապմունք․ Կարդալ և քննարկե´ք նշված հոդվածները: 
    Կարդալ հետևյալ մշակումները՝
    Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
  2. Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
  3. Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան
  4. Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան
  5. Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան
  1. Մեթոդը՝
  2. երեք բանալի, մեկ կողպեք․ Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Առաջարկվում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

1․Այնպես որ, մանկավարժությունից դեն նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին: Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Դիրքորոշում և արժեք հասկացությունները առ ոչինչ են, եթե դրանք իրականում, ասել է թե՝  գործնականում կիրառություն չեն ստանում: Կարելի է անվերջ, անդադար խոսել, ընդ որում, սիրուն-սիրուն արտահայտվել  այդ արժեքների մասին, բայց դրա օգուտը որն է: Եվ հակառակը՝  կարելի է չխոսել, բայց առօրյա կյանքն ապրել համաձայն այդ արժեքների, ապրել  այնպիսի արժեհամակարգով, որն ինքնին օգտակար է մարդուն և հասարակությանը:

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ւնքնուրույն գործնական աշխատանք

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ, 1 կրեդիտ։
Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Քննարկում․ ինչու և ինչ չափով պետք է ուսուցիչը ծանոթ լինի հանրակրթության մասին
օրենսդրությանը․ սպասելիքներ
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։
Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ օրենքի քանի՞ հոդվածում է հանդիպում «ուսուցիչ» բառը։

Պատասխան.
Կարդացի և ծանոթացա Հանրակևթության մասին ՀՀ օրենքի հոդվածներին։
Ուսուցիչ բառը օգտագործված է։
Հոդված 3, 10.9, 13, 14, 14,1, 14,2, 14,3,
Հոդված 10֊-7
Հոդված 11֊-4
Հոդվալ 17,1-11
Հոդված 19-3
Հոդված 25-5
Հոդված 26-1, 4, 5, 6, 7, 8-1, 8-2, 8, 10, 11, 16, 17, 27
Գլուխ 6
Հոդված 29-12,1, 12,3, 13, 14
Հոդված 30-22
Հոդված 38-5
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
● Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։
Ինչո՞ւ։
● Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։
Ինչո՞ւ։
● Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը
մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
● Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4.
Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող
վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում
համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ
ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական
աշխատողին համարել ուսուցիչ։

Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում
կրթական գործի մասնակիցները։
Առաջադրանք
● Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական
հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր
իմացածի։
● Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր
գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե
տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։
Պատասխան՝ Իմ պատկեևացմամբ ուսումնական հաստատությունում կրթական
գործընթացի մասնակւցներն են՝
սովորողները
սասավանդողը
տնօրենը, փոխտնօրենը
մյուս մանկավարժական աշխատողները
վարչական խորհրդի անդամները
Ըստ 19-րդ հոդվածի՝ՈՒսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝
1) սովարողը
2) սովորողի ծնողը
3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ
4) վարչական աշխատողնեևը
5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության
պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և
տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ
անձիք։
Հարցարան՝ ինքնաստուգման համար։
● ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Պատասխան՝ տնօրենը, փոխտնօրենը
● ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ
աշխատողները»
Պատասխան՝ուսոցչի օգնական, կազմակերպիչ
● օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի
քանի անձ թվարկեք։
Պատասխան՝ պարտիզպան, պահակ, լաբարանտ, տնտեսուհի

Սովորողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
● Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից,
պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ
հոդվածի հետ։
● Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։
Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը
տեղադրում է իր բլոգում։
● Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ
կետերը պետք է լինեին։

Պատասխան՝ Սովորողն իրավունք ունի

  • Լինել պաշտպանված ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումից
  • Ընդունել իրեն հարմար հաստատությունը
  • Ստանալ 12 ամյա կրթություն
  • Սովորողն իրավունք ունի ընտրել և մասնակցել իր նախասիրությամբ, ակումբների, խմբակների
  • մասնակցելու հաստատությունում կազմակերպված, միջոցառումներին
  • ազատ կարծիք հայտնելու իրավունք
  • մասնակցելու հաստատության կառավարմանը
  • օգտվել կանոնադրությամբ իրեն հատկացված իրավունքից
  • ազատ հագնվելու իրավունք
  • Սահմանված կարգով փոխել ուսուցողական ծրագիրը , դասարանը, խումբը
  • Սովորողները դպրոցից դպրոց, դասարանից դասարան ազատ տեղաշարժվելու, հնարավորություն ունեն , և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում տեղ կա, ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն
  • ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա, հոսքը, ստանալ կրթական վճարովի ծառայություն
  • ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն, ուղղված աջակցություն
  • մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների
  • պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի, գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի, իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը
  • ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով, մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը
  • ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի
  • ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները
  • օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից
  • ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի
  • ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  • օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված, այլ իրավունքներից

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
● Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից,
պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ
հոդվածի հետ։

● Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։
Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը
տեղադրում է իր բլոգում։
● Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ
կետերը պետք է լինեին։

Պատասխան՝ Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

Նայեցի 27-րդ հոդվածի այս մասը և համաձայն եմ ուսուցչի իրավունքի կետերի հետ, կրթահամալիրը մի քիչ տարբերվում է իր կառուցվածքով և կարգերով, օրինակ՝

Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ

  • մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը և հաստատության գործունեությանը վերաբերվող հարցերին
  • ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում 
  • բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները և որոշումները
  • առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
  • oգտվելու ուսումնական հաստատության գրադարանից
  • ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ
  •  հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ, մասնակցել վերապատրաստումների, քննարկումների և այլն
  • դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.


Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Առաջադրանք
● Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից,
պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ
հոդվածի հետ։
● Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։
Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը
տեղադրում է իր բլոգում։
● Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ
կետերը պետք է լինեին։

Պատասխան՝ Սովորողի ծնողն իրավունք ունի`

  • Ընտրելու իր երեխայի համար ուսումնական հաստատություն, որը ավելի հարազատ է և համապատասխանում է երեխաների արժեքներին:
  • Կապ պահպանել, համագործակցել դասավանդողների, կազմակերպչների, մյուս ծնողների հետ
  • Կրթական հաստատությունից ստանալու իրենց երեխաներին վերաբերող ցանկացած տեղեկություն, գնահատականի առաջադիմության վարքի վերաբերյան
  • Հետևել իր երեխայի իրավունքների և պարտականությունների կատարմանը
  • Մասնակցելու դպրոցում ծնողների համար կազմակերպված հավաքներին : Պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը

ըստ 28-րդ հոդվածի՝Սովորողի ծնողն իրավունք ունի`

  • երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.
  • համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
  • դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
  • պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
  • մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
  • մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
  • մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողը պարտավոր է՝

  • Հետևել իր երեխայի կոկիկ և մաքուր դպրոց ներկայանալուն
  • Զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ օգտագործելուց
  • Համագործակցել դպրոցի, դասավանդողների հետ
  • Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

ըստ 28-րդ հոդվածի՝ Սովորողի ծնողը պարտավոր է`

  • երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
  • դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
  • սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
  • սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք,

Երրորդ պարապմունք (4 ժամ) Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II կբաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Շեղատառերով գրված են տարբերությունները, իսկ մգեցրածը՝ համընկնումներն են:

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Պատասխան
Ուսումնասիրեցի նշված բաժինները, կարևորում եմ.

Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա: Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը:
Միջնակարգ կրթության կարողունակություններն են`
սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում: Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները:
 Թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա: Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում:
Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

(6-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն օրենքներ)

Հաստատված Կարգը

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).
3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի
ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական
գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,
Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,
Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի
որակավորման տարակրագերի բնութագրիչները։
Առաջադրանք՝ Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի
հաջորդականությունը։
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
● դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ
դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

  • Ոչ չի կարող
    Բայց եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա պարտավոր է անցնել հերթական ատեստավորում, դա ասվում է Հոդված 26․ 4-ում՝
  • Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:


● դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդդասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Քանի որ դպրոցի տնօրենը համարվում է վարչական աշխատող, կարող է, բայց պարտադիր չէ:


● դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ
դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Ոչ չի կարող, բայց՝,

Հոդված 26-ի 17-27 կետերում երևում է , որ տնօրենը, պետք է վերապատրաստվի որպես ուսուցիչ նոր կարողանա դիմել տարակարգի ստանալու համար:

Հոդված 26․ Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը, տարակարգի շնորհումը

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը` աշխատանքի ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով):

4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

5. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

4. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից:


Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության
մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Առաջադրանք՝

Ծանոթանա՛լ ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին
Պարզաբանում՝
Վերապատրաստման դասընթացի մասնակիցը տրված առաջադրանքները տեղադրում է իր բլոգում, որի արդյունքում ստանում է 1 կրեդիտ։

Պատասխան

Ծանոթացա ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված
ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական
անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։ Սակայն կրթահամալիրում մի քիչ այլ է պաշտոնների ցանկը և նկարագրությունը:

Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները
Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի
կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ
կապերը:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման
հիմնական գործընթացները:
Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության
մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները:

 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Վերապատրաստման կենտրոնի բլոգը

Թեմա 1 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 2 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում
Թեմա 3 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 4 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Առցանց գրատախտակների ուսումնասիրություն
  • Հղումների տրամադրում
Թեմա 5․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները
  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ
Թեմա 6․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում