Դեկտեմբերյան մրցաշար


Դեկտեմբերի 17-19-ը տեղի ունեցավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։
Մրցմանը մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների շուրջ 100 սաներ , ԵՀՄՊՄԴ, Հրաձգության հանրապետական մարզադպրոց,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Գյումրու մարզադպրոցը։ Այս առաջնությանը ունենք նոր ձեռքբերում, կրթահամալիրի 9֊րդ դասարանի սովորորող Ամալյա Ազատյանը մասնակցեց երկրորդ փուլի միքս կրակահերթին։ Ավարտվեց այս տարվա վրեջին մրցաշարը, փակման արարողության ընդացքում ավագ’ մարզիչ Սերյան Նիկողոսյանը ոգևորող մաղթանքներ հղեց մարզիկներին և մարզիչներին, գովեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հրաձգության ակումբի մարզիկներին, ինչ շատ ոգևորող է և պարտավորեցնող։

2021 թ֊ի մրցաշարեր

2021 թ. Ապրիլի 30֊ից մայիսի 2֊ը Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Հունիսի 25֊27֊ ը Դպրոցականների բաց առաջնություն։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Հուլիսի 15֊18֊ը Լեոնիդ Ազգալդյանի անվան մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Սեպտեմբերի 15֊17֊ը Պատանի Հրաձիգ մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Նոյեմբերի 12֊14֊ը Հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի առաջնություն։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Նոյեմբերի 26֊28֊ը ՀՀ անկախության 30ամյակին նվիրված մրցաշար։ ՀՀ առաջնություն։

2021 թ. Դեկտեմբերի 10֊12֊ը ԵՀՊՄԴ֊ի ՀՀ առաջնություն։

2021 թ. Դեկտեմբերի 17֊19֊ը Հհ երիտասարդների բաց առաջնություն։ ՀՀ առաջնություն։

Մայիսյան ռազմամարզական խաղեր

Մայիսի 24-ը Ավագ դպրոցի 10֊րդ դասարանի հրաձգության խմբերի սովորողների համար առանձնահատուկ էր։ Անցած դասի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր «Սեբաստիա» մարզադաշտում  մեկնարկեցին մայիսյան ռազմամարզական խաղերը։ Սովորողները վազքով,  արգելքների հաղթահարումով, մարմնամարզական գերանների վրայով, լաբիրինթոսով մոտենում էին կրակային գծին և երկու անգամ կրակում։ Հրաձիգ մարզիկները աչքի ընկան իրենց  դիպուկությամբ և  լավ արդյունք գրանցեցին։ Այսօրվա խաղերը վերջացան պարանի ձգումով․ սովորողների ոգևորությունը մեծ էր։  Խաղերը շարունակվելու են, Արատեսի դպրական կենտրոնում։

Մայիսյան ռազմամարզական խաղեր

Մայիսի 6-ին, միջին դպրոցի հրաձգության ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների մոտ առանձնահատուկ իրավիճակ էր։ Անցած դասի նախապատրաստական աշխատանքներից հետո, այսօր Սեբաստիա մարզադաշտում մեկնարկեց մայիսյան ռազմամարզական խաղերը։ Սովորողները վազքով, արգելքների հաղթահարումով, մարմնամարզական գերանների վրայով, լաբիրինթոսով մոտենում էին կրակային գծին և կատարում յուրաքանչյուրը երկու կրակոց։ Նետաձիգ և հրաձիգ մարզիկները աչքի ընկան իրենց դիպուկությամբ և լավ արդյունք գրանցեցին։ Այսօվա խաղերը վերջացան պարանի ձգումով, սովորողների ոգևորությունը մեծ էր։ Խաղերը շարունակվելու են։