Հերթական այց հրաձգարան

Այսօր կրթահամալիրի միջին դպրոցի ընտրությամբ խմբի հրաձիգները այս անգամ  այցելեցին Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության սպոտդպրոց: Հրաձիգները կրակեցին ՏՈԶ-12 հրացանից և Մարգոլին տեսակի ատրճանակից: Կրթահամալիրի սովորողները Մարգոլին տեսակի ատրճանակով կրակում էին առաջին անգամ ու շատ տպավորվեցին և խնդրեցին հրաձգարանի մարզիչներին թույլ տալ իրենց այցելել հրաձգարան ամեն շաբաթ:  Հրաձգարանի տնօրինությունը և   Հրաձգության Ֆեդերացիան խոստացավ   որ ամեն այցի ժամանակ  մեր սովորողներին հաճույքով կապահովի զենքերով, թիրախներով և փամփուշտներով:

Оставьте комментарий