Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար

Ապրիլի 14-16-ը տեղի ունեցավ Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը, որը  կազմակերպել էր  ՀՀՖ նախագահ Ա. Հովհաննիսյանը: Հուշամրցաշարի բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր: Մրցաշարն ավանդական է, կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ: Մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի  կենդանության օրոք, նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին: Ամեն տարի մրցմանը մասնացում են հանրապետության լավագույն մարզիկները, յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է  Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը և հրաձիգները ջանում են հնարավորինս լավ ելույթ ունենալ:
Հուշամրցաշարին մասնակցեցին նաև կրթահամալիրի սաները, 8-4- րդ դասարանի սովորող Ադամյան Դայանան  իր մարզիչ՝ Գոհար Դանիելյանի  հետ մրցեց նույն վարժության մեջ, նույն հարթակում, որը շատ  ուրախացրեց հրաձգության ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհանիսյանին և ավագ մարզիչ Ս. Նիկողոսյանին: Ատրճանակ ձևից հուշամրցաշարին մասնակցում էր 20 մարզուհի,  Դայանա Ադամյանը զբաղեցրեց 11-րդ տեղը: Մայիսին անցկացվելու է երիտասարդ հրաձիգ մրցաշարը, վստահ եմ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ:

Оставьте комментарий