Համբարձման ծես

 

Это слайд-шоу требует JavaScript.

ամբարձման օրը, առավոտյան պատարագից հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես պտտվում տնետուն: Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ: Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

Оставьте комментарий