2019-ի առաջին մրցաշարը

Փետրվարի 1-2ը, մեկնարկեց Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների բաց առաջնությունը: Բացմանը իր խոսքով մասնակիցներին ողջունեց հրաձգության ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Հովհանիսյանը, ներկայացրեց այս տարվա օրացույցով նախատեսված մրցաշարերը և ծրագրերը, որը ոգևորեց մարզիկներին այդ թվում մեր կրթահամալիրի սովորողներին:
Մրցմանը մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն 60 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության դպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Վանաձորի թիմ:
Այսուհետ Հայաստանի Հանրապետության առաջնություններում կավելանա ևս մի վարժություն, որը կոչվում է «Միքս»: Այս վարժությունը կազմված է երկու փուլերից՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որը իրենից ներկայացնում է թիմերի պայքար: Այս մրցմանը առաջին անգամ, կրթահամալիրի սովորողներից զույգի հետ վարժությանը մասնակցեց Միլենա Մկրտչյանը, իսկ Աստղիկ Մանուկյանը անձնական ռեկորդ սահմանեց, նա քսան միավորով գերազանցեց իր նախորդ արդյունքը: Մեր երկու մարզուհիների կազմակերպված աշխատանքը և բարձր մարզական ռեխնիկան գրավել էր մարզադպրոցի մարզչական անձնակազմին:

Оставьте комментарий