Վայրը՝ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիր
«Սեբաստիա» մարզադաշտ
Մասնակիցներ՝ ավագ և միջին դպրոցի հրաձգության խումբ
ժամանակացույցը՝ նոյեմբերի 8֊26-ին, ժամը՝ 11:15
Նպատակը՝ Տարվա սկզբից մինչև երրորդ ուսումնական շրջանում անցած հրաձգության նոր տեխնիկա տակտիկաական հնարքների կատարում, մասնակիցների պատրաստության աստիճանի կատարելագործում:
Խնդիրները՝ Նոր տեխնիկա տակտիկական հնարքների ստուգում և հաշվարկ:

Ծրագրում՝ խաղերի նկարագիրը.
- Շարային պատրաստություն, հավսար, զգաստ, շարափոխումներ
- Մասնակիցները բաժանվում են երկու թիմի: Սուլիչով և վայրկյանացույցով տրվում է խաղի մեկնարկը: Թիմերի առաջին մասնակիցները վազքով գնում են դեպի ավազով վոլեյբոլի դաշտը, հաղթահարում են մարզասարքերը, հաղթահարում են մարզական լաբիրինթը, վազքով մոտենում են հրաձգության գոտի, որտեղ օդամղիչ հրացանով կրակում են մեկ անգամ, պարաններից կախված թիրախների վրա: Այնուհետև կատարում են նռնակի նետում: Նույն սկզբունքով շարունակում են մյուս մասնակիցները:
- Պարանի քաշում
Թիմի պատասխանատու, խաղավարները մանկավարժ-մարզիչներն են: Միավորները հաշվվում են կրակոցի ժամանակ հավաքած միավորների և ժամանակացույցի
Պատասխանատու՝ Գոհար Դանիելյան